Ինչով են սնվում ցույցի մասնակիցները (լուսանկարներ)
SOCIETYՀունիսի 23-ի ջրաջարդից հետո մասնակիցների կամքը ոչ միայն չի կոտրվել, այլև ավելի է բարձրացել: Past.am-ը փորձեց ճշտել, թե ինչով են սնվում և գոյատևում մասնակիցները Բաղրամյանում:
Ցույցերի ակտիվ մասնակիցներից Սիրարփի Աղաբաբյանը, ով սալջարդ էր ստացել բռնությունների ընթացքում, դեռ Բաղրամյանում է: Նա նշում է.
-Բաղրամյանում էնքան լավ մթնոլորտ է, որ ես հաստատ տանը էնքան հավեսով հաց չեմ ուտի, ոնց էնտեղ: Դու երբևէ գիշերը ժամը 2-ին փողոցում ծաղկակաղամբ տապակած ու աղցան պատրաստած կա՞ս: Չէ՞: Հավատա, դա ամենահամեղ սնունդն է, որովհետև էդ կիսում ես ոչ միայն ընկերներիդ, այլ նաև գաղափարակիցներիդ հետ:
Մասնակիցներն, այսպես ասած, սննդի կետեր են պատրաստել, որտեղ գարդոնե թղթերից սեղանիկների վրա պատրաստվում են բուտերբրոտներ: Որքան էլ, որ բարերարները մեծ աջակցություն են ցույց տվել ցուցարարներին սննդի հարցում, այնուամենայնիվ, երբեմն խնդիրներ են առաջանում, հատկապես գիշերն այնտեղ մնացողների համար: Մինչև գիշեր սնունդը արևի տակ պահել չի լինում, իրենք ունեն թեթև, չփչացող սննդի կարիք: Մեծ է նաև ջրի կարիքը, հատկապես գիշերը, երբ պաշարը վերջանում է, իրենք սառը ջրի կարիք են ունենում:
Նորա Գրիգորյանը, ով ևս ցույցի մասնակից է, նշեց, որ իրենք պատրաստի բրդուճներ են պատրաստում ու տանում հրապարակ: Ամենակարևորն այն է, որ ուտելիքը բոլորինս է, դուք կարող եք գալ հրապարակ միայն ձեր համար վերցրած սնունդով կամ ընդհանրապես առանց սնունդի, էստեղ ձեզ հաստատ սոված չեն թողնի, ամեն ինչն ընդհանուր է, բոլորինս, ինչպես խնդիրը, այնպես էլ կենցաղը:
Մասնակիցները նաև նշեցին, որ մասնակիցներին մեծ աջակցություն են ցուցաբերում Օպերայի տարածքի փաբերը, որոնք որպես կանոն, ժամը 23:00-ից փակվում են, սակայն այս օրերին բաց են ամբողջ գիշեր և ապահովում են մասնակիցներին ջրով, բնական կարիքներով, էլէկտրաէներգիայով:






Արուսիկ Տիգրանյան



