Իշխանությունն անմարդկային ճնշումներ է գործադրում Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դեմ
BLOG«Իշխանությունն անմարդկային ճնշումներ է գործադրում Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դեմ»,- այս մասին գրում է Տելեգրամի «Mediaport» ալիքը:
«Mediaport-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժայինները զբաղված են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշում գործադրելով, որպիսի վերջինս չբավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատավորի դեմ գործի են դրվել բոլոր հնարավոր մեթոդները` սպառնալիք, շանտաժ, մտերիմների վրա ճնշումներ։ Դատարանի որոշումից հետո կներկայացնենք մանրամասներ ու անուններ:
Հիշեցնենք, որ Գասպարյանը դիմել էր վարչական դատարան՝ իր ազատման հրամանն ապօրինի ճանաչելու պահանջով, որը մակագրվել էր վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին»,- գրում է ալիքը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



