Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին. Հովհաննես Ազոյանը` Մեհրիբան Ալիևային
BLOGԴերասան Հովհաննես Ազոյանն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում խաղաղության կոչ է արել:
«Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին: Խաղաղություն աշխարհին: Թող երբեք նորից պատերազմ չլինի»,- գրել է Ազոյանը:
Ի պատասխան հայազգի օգտատիրոջ մեկնաբանության, ով արձագանքել է Ազոյանի վերոնշյալ մեկնաբանությանը` գրելով` «Ի՞յա, իրո՞ք», նա նշել է. «Այո, թող բոլորիս դեմքին խաղաղություն լինի,- ապա հավելել է. «Ու թող բոլոր զոհերի հոգիները խաղաղվեն ու լուսավորվեն»:
Ավելի ուշ Ազոյանն անդրադարձել է այս մեկնաբանությունների պատճառով իր հասցեին հնչած քննադատություններին` Ֆեյսբուքի իր էջում գրելով.
«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի։
Խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook





