Բուխարեստի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել Է 61-ի
SOCIETYԳերմանիայի կլինիկայում մահացել Է եւս մեկ մարդ, որը տուժել Էր լույս հոկտեմբերի 31-ի գիշերը Բուխարեստի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի ընթացքում. ողբերգության զոհերի թիվը հասել Է 61-ի: Ինչպես լրագրողներին հայտնել են Ռումինիայի առողջապահության նախարարությունում, ներկայում եւս 22 տուժածներ, որոնց վիճակը գնահատվում Է ծանր, գտնվում են Բուխարե ստի կլինիկաներում, նրանցից երկուսն օրհասական վիճակում են, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Ծանր վիրավորված եւս երկու տասնյակ մարդկանց ուղարկել են Նիդեռլանդների, Նորվեգիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսրայելի եւ այլ երկրների կլինիկաներ, որոնք արձագանքել են ռումինական իշխանությունների օգնության խնդրանքին:
Ոմանք չեն դիմացել տեղափոխությանը եւ մահացել են ճանապարհին: Հրդեհից անմիջապես հետո հաղորդվել Էր 27 զոհվածների մասին, վնասվածքներ ստացած եւս 200 հոգի տեղափոխվել Էին հիվանդանոցներ եւ այն ժամանակից զոհերի ցուցակն անշեղորեն ավելանում Է: Դրա հետ մեկտեղ Ռումինիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից արդեն դուրս Է գրվել մի քանի մարդ:
Հետաքննության տվյալներով՝ «Կոլեկտիվ» ակումբում հրդեհի պատճառ Էր դարձել հրավառությունը Goodbye to Gravity ռոք-խմբի ելույթի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA



