Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խցանահան. ինչպես մարդկությունը սովորեց չկոտրել գինու շիշը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասկանալի է, որ գինին միշտ չէ, որ շշալցրել են: Մինչև ապակյա շշերի հայտնվելը այն պահեստավորվել է տակառներում և կճուճ-կարասներում: Ավելի ուշ, երբ գինին սկսել են շշալցնել, սկսել են շշերը խցանելու համար օգտագործել կաղնու կեղևից պատրաստված խցան՝ այնպես, որ խցանի մի մասը դրսում լինի (շամպայնի ներկայիս խցանի նման): Նման կերպ խցանը ձեռքով դուրս հանելը հեշտ է եղել: Այնուամենայնիվ, ելնելով խցանափայտի խնայողության պահանջից՝ շուտով սկսել են խցանները միչև վերջ խցկել շշերի պարանոցի մեջ՝ առանց վերին մասի: Հենց այդ ժամանակ էլ գինու շշի խցանը հանելու խնդիր է առաջացել, և այդ նպատակով սկսել են կիրառել բազմազան մեթոդներ: Օրինակ՝ ոմանք հարվածել են շշի հատակին, ոմանք թափահարել այն, ոմանք ծակել խցանը կամ այն հրել դեպի ներս, իսկ որոշներն էլ նախընտրել են ուղղակի կտրել կամ կոտրել շշի պարանոցը:

Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել է խցանահանը: Ճշգրիտ տվյալներ խցանահանի ստեղծողի մասին չեն պահպանվել, բայց պատմության մեջ խցանահանի մասին առաջին գրավոր հիշատակումը, որպես «պողպատե պտուտակ խցանը դուրս քաշելու համար», թվագրվում է 1681 թվականով: Խցանահանի համար տրված առաջին արտոնագիրը թվագրվում է 1795 թվականով և տրվել է բրիտանական նախարարներից մեկին՝ Սամյուել Հենշելին: Դրանից հետո՝ 1802 թվականին արտոնագրվել է առաջին մեկ լծականի խցանահանը: Դրա ստեղծողն է Էդվարդ Թոմփսոնը, որը բաժանել է խցանը հանելու գործընթացը մի քանի փուլերի: Իսկ ահա կողմնային լծակներով առաջին խցանահանը արտոնագրվել է այլ անգլիացու՝ Լանդի կողմից 1855 թվականին: Այս դեպքում լծակը գտնվել է վերևում:

Առաջին երկլծականի խցանահանը, որը օգտագործվում է նաև ներկայումս, արտոնագրել է անգլիացի Հիլլը 1888 թվականին: Այնուամենայնիվ, Հենշելի խցանահանը չի մոռացվել, և նույն տարում ամերիկացի Բաննետը արտոնագրել է նորարացված խցանահան, որին զոդված է շշի պարանոցին նստող հատուկ գլխադիր, որը թույլ է տալիս խցանահանը պտտել հեշտությամբ: Այնուամենայնիվ, որպես առավել հաջողված խցանահան, թերևս, պետք է համարել Հերբերտ Ալենի ստեղծած խցանահանը, որը ստեղծվել է 1979 թվականին և կոչվում է Screwpull: Այս դեպքում գաղափարն այն է, որ կարելի է խցանը շշից հանել առանց ֆիզիկական ջանքեր գործադրելու: Screwpullը արագորեն է ձեռք բերել ժողովրդականություն, քանի որ այն հեշտությամբ է մտցվում խցանի մեջ, այնուհետև հնարավորություն է տալիս հեշտությամբ հանել այն շշի պարանոցից: Ալենը այդ ամենի վրա կանգ չի առել և նախ՝ ստեղծել է այդ խցանահանի գրպանի տարբերակը, այնուհետև՝ լծակային տարբերակը:

Վերջինս թույլ է տալիս հեշտությամբ դուրս հանել խցանը՝ սեղմելով լծակը: Լծակային խցանահանները համատեղում են իրենց մեջ դիզայնը, պարզությունը և հարմարավետությունը: Ներկայումս խցանահանների որոշ վաղ մշակումներ զգալի քանակությամբ աճուրդի են հանվում: Բայց նրանց գինը պարզապես հարգանքի տուրք է իրենց տարիքին և եզակիությանը, քանի որ նրանք շատ առումներով են զիջում Screwpull խցանահանին:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card