Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


«Եր­թև­ե­կու­թյան ոլոր­տում սպա­սե­լիք­նե­րը լա­վը չեն. պետք են ավե­լի խիստ պա­տիժ­ներ». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավտովթար Լոռու մարզում. 23-ամյա վարորդը «Toyota»-ով գլխիվայր շրջվել է, վերջինս տեղում մահացել է, նրա ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց: Ավտովթար Արագածոտնի մարզում. «Opel»-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, 4 անչափահաս տղաներ հիվանդանոցում մահացել են, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս լուրերը միայն մեկ օրվա՝ մարտի 14-ի լրահոսից են: Նման լուրերը, ցավոք, քիչ չեն, ու գուցե մինչ այս նյութը տպագրվի, նման տեղեկություն էլի հրապարակվի: Նորից վթար, նորից զոհեր ու վիրավորներ: Ոչ մեկ անգամ ենք գրել այն մասին, որ Հայաստանի ճանապարհները երկրորդ ռազմաճակատ են հիշեցնում: Ինչի՞ հետևանք է սա՝ վերահսկողության բացակայությա՞ն, թե՞ ուղղակի վարորդների անտարբերության, ոչ բարեխիղճ լինելու:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը նշում է՝ 2019 թվականին ՃՏՊ-ների հետևանքով ունեցել ենք 341 զոհ: «2020 թ.-ի մարտին արտակարգ դրություն հայտարարվեց, նաև այդ պատճառով ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը գնալով կրճատվեց: Երթևեկությունը թեթև էր, մի շարք ընկերություններ չէին աշխատում: Սակայն այդ ընթացքում տարբեր պատճառներով շատացել էին ինքնավթարները: Մինչև սեպտեմբեր ունեցանք վթարների նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բայց սեպտեմբերից հետո, թերևս պատերազմական իրավիճակով պայմանավորված, վթարների թիվն աճեց: 2020 թ.-ի դեկտեմբերին 2019 թ.-ի նույն ամսվա համեմատ եղել է 26 զոհով ավելի: Միայն նախորդ տարի դեկտեմբերին ունեցել ենք 51 զոհ: Ես նման բան վերջին տարիներին չեմ հիշում: Նման միտում, կարծես թե, կա նաև այս տարի: Թվերի մասին կխոսենք, երբ տվյալներն ամփոփվեն: Բայց մենք տեսնում ենք, որ մեկ վթարի հետևանքով ունենում ենք ընդհուպ մի քանի զոհ, սա մտահոգիչ է»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ղահրամանյանը:

Նշում է՝ համավարակի ակտիվ փուլում մեծ ուշադրություն էին դարձնում դրան, պատերազմի ժամանակահատվածում էլ վարորդներին մի տեսակ ազատություն էին տվել: «Ինչպե՞ս էր դրսևորվում այդ ազատությունը: Ոստիկանները զբաղված էին զորքի, ՄՈԲ-ի զինվորների, պաշտոնատար անձանց տեղաշարժը կարգավորելով: Նոյեմբերից սկսած՝ մեր երկրում ցույցեր են, նաև դրանցով են զբաղվում: Ստացվում է, որ ոստիկանների բուն պարտականությունները մղվում են երկրորդական, երրորդական պլան: Ելնելով այս հանգամանքներից՝ նրանք չեն իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության վերահսկողությունը: 2020 թ.-ի հոկտեմբերին ՃՈ տեսուչների կողմից արձանագրվել է 4700 տուգանք, այն դեպքում, երբ ամսական միջինում գրանցվում է քսանից երեսուն հազար տուգանք»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ միակ դրական լուրն այն է, որ Երևանում հետիոտների շրջանում զոհերի թիվն է նվազել:

«Երևանում նախորդ տարի 14 հետիոտն է մահացել, իսկ 2019 թ.-ին՝ 62: Սակայն պետք է նշել, որ հետիոտների շրջանում զոհերը շատ են Երևանից դուրս՝ այնտեղ կան լուսացույցների, ճանապարհային նշանների, բայց ամենակարևորը՝ վերահսկողության խնդիր»,-ասում է ՀԿ-ի ղեկավարը: Նշում է՝ տարածված կարծիք կա, որ եթե որևէ երկրում երթևեկության վիճակը լավ է, ապա այդ երկրում ամեն ինչ նորմալ է: «Օրինակ՝ տարբեր հետազոտությունների համաձայն՝ Շվեդիայում, Նորվեգիայում ամենաերջանիկ մարդիկ են ապրում: Այդ երկրներում ՃՏՊ-ների հետևանքով ամենաքիչ զոհերն են լինում: Կան նաև վատ օրինակներ, ավաղ, Հայաստանը դրանց մեջ է: Վերջին չորս տարվա ընթացքում այս ոլորտում փոփոխություններ արվել են՝ բալային համակարգի ներդրում, պարեկային ոստիկանություն և այլն, բայց մեզ մոտ խնդիրը վերահսկողությունն է:

Տեսեք՝ վարորդներին զրկում են վարորդական իրավունքից, անցած տարի շուրջ 1700 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց արդյո՞ք նրանք չեն շարունակել «մասնակցել» երթևեկությանը: Ի վերջո, վերահսկողություն չկա, վարորդը շարունակում է առանց վարորդական իրավունքի վարել մեքենան: Գուցե ճանապարհային ոստիկանը «հայտնաբերի» նրան, վարորդն էլ կասի՝ տարեք, օրենքով դատեք: Այսինքն՝ օրենքից կաշկանդվածություն չկա, չնայած այդ արարքի համար քրեական պատիժ է նախատեսված: Այլ երկրներում, օրինակ՝ վարորդներին զրկում են գույքից, տվյալ դեպքում՝ մեքենայից, գուցե սա՞ կարող է լուծում լինել: Մենք ինչ-որ փոփոխություն ենք անում, ասում՝ տեսնենք սա ինչ արդյունք կտա, հետո անցնենք մյուս քայլերին: Տարեկան 600 հազար վարորդի համար 2 մլն տուգանք է դուրս գրվել, բայց միևնույն ժամանակ ունենք վարորդներ, որոնք տարվա կտրվածքով անգամ մեկ տուգանք չունեն:

Մի կողմից՝ ունենք բարեխիղճ, մյուս կողմից՝ իրենց գործողությունները չվերահսկող վարորդներ: Պետք են ավելի խիստ պատիժներ, որոնք կվերաբերեն վարորդի գույքին, ոչ թե ուղղակի կբարձրացնեն տուգանքի չափը և վերջ:Իհարկե, ունենք խնդիրներ նաև երթևեկության կազմակերպման մեջ: Երևանում այն կազմակերպում է ՃՈ-ն, մարզերում՝ ՏԻՄ-ը: Իսկ մենք տեսնում ենք, որ մարզերում երթևեկության կազմակերպումը լավ վիճակում չէ՝ նշաններ, լուսացույցներ, ամեն ինչ ցածր մակարդակի վրա է, դրա համար էլ զոհերի մեծ մասը Երևանից դուրս են: Ընդհանուր առմամբ՝ երթևեկության ոլորտում սպասելիքները լավը չեն»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU