«Եվրոպացուն ո՞նց բացատրես». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանձնաժողովի իրենց անդամի նկատմամբ վերաբերմունքի մասին (տեսանյութ)
INTERVIEWԴեռ հանրաքվեից առաջ գլխավոր դատախազությունում քրեական գործ էր հարուցվել ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա, ըստ որի, փորձել է արվել կաշառել երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկի ընդդիմադիր ներկայացուցչին:
Past.am-ը «Ժառանագություն» կուսակցություն նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նման փորձեր չեն եղել նաև հանձնաժողովի «Ժառանգության» անդամների նկատմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբից հարցը շփոթեց հանձնաժողովների անդամների նկատմամբ հնարավոր բռնությունների առկայության մասին հարցի հետ: Մեր հավելյալ հարցից հետո Հովհաննիսյանն ասաց. «Իհարկե, եղել են նման դեպքեր, օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիայում Ֆիլիպ Արզումանյանի նկատմամբ: Հանրապետությունով մեկ եղել են փորձեր՝ կաշառել, համոզել, վախեցնել: Ես ենթադրում եմ, որ որոշ տեղամասերում, օրինակ՝ գյուղական համայնքներում, գտնվել են մարդիկ, ովքեր վախեցել են, փախել են բռնության վտանգից»:
Պատասխանելով մեր հարցին, թե արդյոք «Ժառանագությունը» մտադիր է Ֆիլիպ Արզումանյանի կաշառելու վերաբերյալ հաղորդում տալ ոստիկանություն կամ դատախազություն՝ Հովհաննիսյանն իրեն ուղղեց. «Ֆիլիպի մոտ ավելի երևանյան, ախպերական մակարդակի վրա է եղել: Եվրոպացուն ո՞նց բացատրես այդ մոտեցումը»:
Լիլիթ Լալայան




















































