3 միջոց՝ աչքերի շուրջ առաջացող կնճիռներից ազատվելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Տարիքի հետ միասին մարմնում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, որոնցից ամենաակնառուն դեմքի մաշկին առաջացող կնճիռներն են։ Աչքերի շուրջ առաջացող կնճիռները, որոնք անվանում են «ագռավի ոտքեր», ևս բացառություն չեն։ Այս բարակ գծերը աչքերի շուրջ սկսում են առաջանալ 30 տարեկանից հետո, որի հիմնական պատճառը կոլագենի և էլաստինի արտադրության նվազումն է․ 2 տեսակի սպիտակուցներ, որոնք պատասխանատու են մաշկի առաձգականության համար։ «Ագռավի ոտքերի» առաջացմանը կարող են նպաստել նաև այլ գործոններ՝ արևի ճառագայթները, ծխախոտը, օդի աղտոտվածությունը։
Աչքերի շուրջ առաջացող գծերի դեմ կարելի է պայքարել բնական միջոցներով, որոնք արդեն իսկ առկա են Ձեր խոհանոցում։ Այս բաղադրիչները չափազանց օգտակար են, քանի որ վերականգնում են մաշկի խոնավությունը և առաձգականությունը։
1․ Ձվի սպիտակուց
Ձվի սպիտակուցը խթանում է կոլագենի արտադրությունը, որն էլ բարելավում է մաշկի առաձգականությունն ու նվազեցնում «ագռավի ոտքերը»։
Ձվի սպիտակուցը հարել, որպեսզի ստացվի փրփրուն զանգված և քսել աչքերի շուրջն ու ամբողջ մաշկին։ Պահել այն 10 րոպե, ապա մաքրել ջրի մեջ թրջված բամբակով։ Այս պրոցեդուրան կրկնել շաբաթը 2 անգամ։
2․Կոկոսի յուղ
Այս յուղն ունի բուժիչ հատկություններ, այն բնական խոնավեցնող է, հարուստ է վիտամին E-ով, որը ևս խոնավեցնում է մաշկը, ինչպես նաև սնուցում է մաշկի բջիջներն ու հյուսվածքները։ Այն նաև վերականգնում է մաշկի վնասված հյուսվածքները և կանխում «ագռավի ոտքերի» առաջացումը։
Կոկոսի յուղով բուժումը շատ պարզ է․ ամեն երեկո՝ քնելուց առաջ, աչքերի շուրջ քսել մի քանի կաթիլ կոկոսի յուղ։ Որքան երկար այն մնա մաշկի վրա, այնքան արդյունքները ավելի կատարյալ կլինեն։
3․Գերչակի յուղ
Այս բնական միջոցը փափկեցնում է մաշկը, նվազեցնում աչքերի շուրջ գծերն ու կնճիռները։ Կոկոսի յուղի նման այն ևս անհրաժեշտ է օգտագործել երեկոյան՝ քնելուց առաջ։ Գերչակի յուղը քսել աչքերի շուրջը երեկոյան և լվացվել առավոտյան։ Կրկնել այս պրոցեդուրան պարբերաբար։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



