Պղինձն էժանանում է
ECONOMICSԵրկուշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է՝ մարտի սկզբից մինչեւ առավելագույն նիշ աճելուց հետո, վկայում են սակարկությունների հարթակների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսի արժեքը նվազել է 0,6 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով 4,1253 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ կայացած սակարկությունների արդյունքներով՝ մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 0,3 տոկոսով, մինչեւ 9085 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը նվազել էր 0,32 տոկոսով, մինչեւ 2171 դոլար, ցինկի արժեքը նվազել էր 0,67 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2804 դոլար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



