Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի անվան տակ խոստացել է ազատել Ադրբեջանում գտնվող հայ գերիներին. իրավապահների բացահայտումը

SOCIETY

Ազգային Անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել պատերազմին մասնակցած եւ անհետ կորած զինվորների ծնողներից խաբեությամբ գումար շորթելու դեպքերից մեկի մասով: Ուշագրավն այն է, որ զինվորների ծնողներից գումար են շորթում Ազգային Անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա ներկայանալու անվան տակ: Մասնավորապես, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տեղեկանալով, որ զինծառայող Հայկ Մաթևոսյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով Հայկ Մաթևոսյանի ազգական Արամ Մանուկյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել Հայկ Մաթևոսյանի որոնողական աշխատանքներով: Հովիկ Բաբայանը, 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով, Արամ Մանուկյանից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետև՝ նրան մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Արամ Մանուկյանին հայտնել է, թե իբր զինծառայող Հայկ Մաթևոսյանը գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետության Դաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հայկ Մաթևոսյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հովիկ Բաբայանը մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է խոշոր չափերով՝ 1 միլիոն 480 հազար 800 ՀՀ դրամին համարժեք ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Արամ Մանուկյանի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Բաբայանը, տեղեկանալով, որ զինծառայող, 2002 թվականին ծնված՝ Վանուշ Հարությունյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կրկին նույն եղանակով կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ Վանուշ Հարությունյանի ազգական Արմինե Փիլոյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհետ կորած զինծառայող՝ Վանուշ Հարությունյանի որոնողական աշխատանքներով: Հովիկ Բաբայանը, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ճանապարհածախսի պատրվակով, Արմինե Փիլոյանից նախ պահանջել և ստացել է 70.000 հազար ՀՀ դրամ, այնուհետև՝ վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Արմինե Փիլոյանին հայտնել է, թե իբր զինծառայող Վանուշ Հարությունյանը ողջ է, սակայն գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունում և ինքը կփորձի իր կապերի միջոցով Վանուշ Հարությունյանին վերադարձնել ՀՀ: Այնուհետև, Վանուշ Հարությունյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով Ադերբեջանից Չեչնիայի Հանրապետություն, այնտեղից՝ Դաղստան, որից հետո ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաք տեղափոխելը կազմակերպելու համար մաս-մաս վճարելու պայմանով պահանջել և խաբեությամբ ստացել է խոշոր չափերով՝ ևս 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.131.400 ՀՀ դրամ՝ Ա.Փիլոյանին պատճառելով ընդհանուրը խոշոր չափերով՝ 1.201.400 ՀՀ դրամի գույքայի վնաս: Հովիկ Բաբայանը կալանավորված է:

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders