Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 317, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 178 702 է, մահվան դեպքերինը՝ 4102
SOCIETYՀայաստանում մարտի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 317 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 702-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 3265 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 837 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4102-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 230 է, ընդհանուր առողջացածներինը՝ 166 410, փաստացի բուժվողներինը՝ 8190 (մեկ օրում ավելացել է 77-ով): Մեկ օրում արվել է 2460 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 776 843 թեստ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



