Հերթական անգամ «կպնելու» փորձը
POLITICSԼրատվամիջոցներից մեկը, օրեր առաջ անդրադառնալով մայրաքաղաքում առկա անավարտ կիսակառույցներին և այդ առիթով հարցարզրույց վարելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ, ինչպես և սպասելի էր, «առանաձնահատուկ ուշադրության» է արժանացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող երկու կիսակառույցի: Դրանցից մեկի՝ Երևանի Աբովյան փողոցի վրա կառուցվող հյուրանոցի վերաբերյալ նախարարն ինքն է նշել, թե խնդիրներ կան հանրահռչակ «Կեմպինսկի» ընկերության հետ՝ նախագծի հետ կապված, իսկ Օղակաձև զբոսայգում կառուցվող սպորտային համալիրի մասին Նարեկ Սարգսյանը նշել է, թե տեղյակ չէ:
Իմ տեղեկություններով՝ Օղակաձև զբոսայգում կառուցվող համալիրի շինարարությունն ավարտվելու է 2016թ. մայիսին, իսկ Աբովյան փողոցի վրա կառուցվող շենքի մասին նախարարի ասածը համապատասխանում է իրականությանը՝ իսկապես որ խնդիրը «Կեմպինսկի» ընկերության հետ է կապված:
Իհարկե, լավ է, որ լրատվամիջոցները մտահոգ են նման խնդիրներով և հետաքրքրվում են կիսակառույցների ճակատագրով, նաև հետևողական են, որ վերջիններիս հանդեպ պատժամիջոցներ կիրառվեն, սակայն դրանք առավել վստահելի կլինեին, եթե նման դեպքերում չանեին հատուկ շեշտադրումներ և նրանց իսկապես հետաքրքրեր առկա խնդիրը, այլ ոչ թե կոնկրետ անձերին հերթական անգամ ամեն գնով «կպնելը»՝ այս դեպքում օգտագործելով նախարարի անունը:
Կարեն Վարդանյան



