75-ամյա կինը միայնակ խնամում է ծեր քրոջը. նա օգնության կարիք ունի
VIDEO75-ամյա Թերեզա Մաթևոսյանը մոր մահվանից հետո միայնակ պահում է հարազատ քրոջը՝ 71-ամյա Օվսաննա Մաթևոսյանին։
«Երբ մայրս ողջ էր, քույրս քայլում էր, ինքնուրույն էր։ Հիմա մոտ յոթ տարի է քույրս անկողնային հիվանդ է, դժվարությամբ է խոսում, ես եմ կերակրում ու լողացնում։ Իմ թոշակը և քրոջս նպաստը միասին կազմում է 70 հազար դրամ։ Դժվարանում եմ, որովհետև տակդիրների և դեղորայքի վրա շատ գումար է ծախսվում։ Ես նույնպես ունեմ առողջական խնդիրներ»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Թերեզա Մաթևոսյանը։
Տիկին Թերեզային օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 077345920:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



