Հայաստանի փրկության՝ Խաչիկ Ասրյանի բանաձևը
ANALYSIS«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը երեկ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել: Սա, ըստ էության, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհային քարտեզ է, երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ ամփոփ հանրագիր:
Ըստ Խաչիկ Ասրյանի՝ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանում Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից:
Տարբերակները հետևյալն են՝ Հանրապետության հրապարակում համախմբված 50.000-ից ավելի քաղաքացիների պահանջով վարչախումբը հեռանում է, կամ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում երկրում տեղի կունենա իշխանության փոփոխություն:
Հայաստանի փրկության՝ Խաչիկ Ասրյանի բանաձևը հետևյալն է. պետք է ձևավորվի ազգային - քրիստոնյա արժեքներով առաջնորդվող բացարձակ իշխանություն՝ նորանկախ Հայաստանի 30 տարիների ընթացքում արցախյան, ապրիլյան, 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմներին անմիջական մասնակից, Հայաստանի պետական կառավարման համակարգում անբասիր և արդյունավետ աշխատանքային փորձ ունեցած, կոռուպցիոն ոչ մի գործընթացի մեջ երբեք չներգրավված և Ռուսաստանի հետ ստրատեգիական գործընկերության ջատագով գործչի գլխավորությամբ:
Ըստ էության, հայկական պետությունը վերջին տասնամյակներում երբեք այսքան հեղհեղուկ վիճակում չի եղել: Քաղաքական առաջնորդների խնդիրը դեղատոմսեր և բանաձևեր առաջարկելն է՝ մեկի համար ընդունելի, մյուսի համար՝ միգուցե վիճելի, բայց քաղաքական գործիչը չի կարող մշտապես դեկլարատիվ հայտարարություններ անել, այլ իր դիրքորոշումները և հիմնախնդիրների լուծումների ուղիները պետք է մշտապես հասանելի լինեն հանրության համար:
Խաչիկ Ասրյանի այս նախաձեռնությունը կարևոր է հենց այդ տեսակետից՝ յուրաքանչյուր իրեն հարգող առաջնորդ պետք է հրապարակային ընդունի քաղաքական մրցավազքի սեփական վարքականոնը և իր գործունեությունը կառուցի դրա շրջանակներում:
Հակառակ պարագայում անընդհատ ջուր ծեծելով պետությունը տեղից առաջ չի շարժվում:
Աստղիկ Գաբոյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



