Քրեական հետախույզները փաթեթներով մարիխուանա են հայտնաբերել
SOCIETYՄարտի լույս 11-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները գիշերային ծառայության ժամանակ Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված հայտնաբերվեց։
Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի բեռնախցիկում՝ պայուսակի մեջ, ևս մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



