Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Քննարկ­վում է նա­խադպ­րո­ցա­կան կրթու­թյան պե­տա­կան կրթա­կան չա­փո­րո­շի­չը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ (կոմպետենցիաներ), կրթության և զարգացման վերջնարդյունքները (ըստ տարիքային խմբերի), նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը, նախադպրոցական ուսումնական հաստատություններում զարգացման միջավայրի չափանիշները:

Ըստ նախագծի, չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը. հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Չափորոշչի հիման վրա մշակված նախադպրոցական կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից: Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների (բաժինների) ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Մանրամասն նշվում են Նախադպրոցական տարիքի երեխաների ակնկալվող կարողունակությունները, այն է՝ լեզվական և հաղորդակցական, ճանաչողական և մոտիվացիոն, ինքնաճանաչողական և սոցիալական, ժողովրդավարական և քաղաքացիական, թվային և մեդիա, մշակութային, մաթեմատիկական և տեխնիկական, տնտեսական կարողունակություն, ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի: Տրվում են նաև նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքները, ըստ տարիքային խմբերի, հետևյալ ոլորտներում՝ շարժողական, խոսքի և հաղորդակցության, իմացական, հուզական, սոցիալ-անձնային, ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի: Առանձին տեղ է հատկացված նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը, որը պայմանավորված է նախադպրոցական տարիքային բոլոր փուլերի` վաղ մանկության, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքի զարգացման անհատական առանձնահատկություններով:

Նախադպրոցական կրթության բովանդակությունը կազմում են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված` ընկալման, ըմբռնման ու յուրացման համար նախատեսված գիտելիքները, կարողությունները, հմտությունները և տարրական բարոյական արժեքային հարաբերությունները: Կրթության բովանդակության` չափորոշչով սահմանված հասանելի մակարդակը ապահովվում է կրթության բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան կազմված, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված Նախադպրոցական կրթական ծրագրի համաձայն:

Նախադպրոցական կրթական ծրագիրը սահմանում է յուրաքանչյուր տարիքային խմբի կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, կանոնակարգային պահերը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, հիմնական ուղղություններին հատկացվող շաբաթական և տարեկան պարապմունքների քանակը, սաների շաբաթական բեռնվածության առավելագույն քանակը, ակնկալվող արդյունքները ըստ զարգացման ոլորտների, գործունեության ձևերի: Ըստ նախագծի, նախադպրոցական կրթական ծրագրի հիման վրա մշակվում և հաստատվում են նախադպրոցական կրթության իրականացման, այդ թվում` այլընտրանքային օրինակելի կրթական ծրագրեր և պլաններ` ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկներ:

Նախադպրոցական կրթական ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները. 1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին. 2) կրթության աշխարհիկ բնույթը. 3)երեխաների հետ մեծերի փոխգործունեության անհատակողմնորոշիչ (անձնակողմնորոշիչ) սկզբունքի ապահովումը. 4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը. 5) կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, մտավոր, ֆիզիկական, գեղարվեստագեղագիտական զարգացման, օրենքի գաղափարի և կարևորության, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը: Մանրամասն ներկայացված են նաև ախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխայի զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU