Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


«Ամեն տեղ այդ մե­քե­նա­յու­թյու­նը, շոր­թու­մը կա». ինչո՞ւ են բարձրանում գները․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին 2020 թ.-ի փետրվարի համեմատ գնաճը կազմել է 5,3 տոկոս։ Հիմա էլ ամեն օր մարդիկ գնաճն զգում են շոշափելիորեն: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է՝ մեղմ ասած, պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում։ «Վերցնում են մեթոդիկան, որը նախատեսում է 470 ապրանքների և ծառայությունների գների ուսումնասիրություն և միջինացված տվյալների ներկայացում։ Սա բոլորովին չի արտացոլում մեր գնաճի պատկերը, քանի որ կան առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ։ Եթե մեր վիճակագրությունն այդ 15-20 ապրանքն ու ծառայությունն ուսումնասիրեր և գնաճը ցույց տար դրանց օրինակով, ապա դա կարտացոլեր իրական գնաճը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նշում է՝ չափավոր գնաճ կա բոլոր երկրներում։ «Հարցն այն է, որ զարգացած երկրներում գնաճին առաջանցիկ տեմպերով նախորդում է եկամուտների աճը։ Պատկերավոր ասած՝ եթե գներն աճեցին հինգ տոկոսով, իսկ եկամուտները՝ յոթ, ոչ ոք այդ գնաճը չի էլ նկատի ու չի տրտնջա»,-ասում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ կա «նոմինալ» և «կրիմինալ» գնաճ։ «Նոմինալ գնաճի դեպքում տեսնում ես, որ, օրինակ՝ 20 դրամով այս ապրանքը թանկացավ։ «Կրիմինալի» դեպքում՝ փոխում են հացի քաշը կամ ծակոտկենությունը, և դու դա չես նկատում։ Ստացվում է՝ նոմինալ գինը չեն բարձրացրել, բայց ապրանքը թանկացել է։ Ընդ որում՝ ոչ ոք չի կարող հստակ կշռել հացի քաշի այդ տարբերությունը։ Նման կշեռքներ կան միայն լաբորատորիաներում։ Ես միշտ ասել եմ, որ այս խնդիրը պետք է լուծել, այս հարցը բարձրացրել եմ՝ վերցնենք հացը կամ այլ ապրանք, կշռենք և հասկանանք, թե ինչքան «գողացան» մեզանից։

Նույնը շաքարավազի դեպքում է՝ խոնավությունն ու շաքարայնությունն են փոխում, սուրճում՝ կոֆեինի տոկոսը, և այլն։ Ստացվում է, որ ամեն տեղ այդ մեքենայությունը, շորթումը կա»,-ընդգծում է Պողոսյանը։ Ասում է՝ այս հարցով ոչ մեկ անգամ դիմել է ՊԵԿ-ին, իրեն ասել են, որ համապատասխան լաբորատորիա չունեն։ «Սա պատասխան չէ, մենք ունենք լաբորատորիաներ, որտեղ կարող են ապրանքներն ուղարկել և հասկանալ գնի և քաշի ու ապրանքի այլ հատկանիշների հարաբերակցությունը»,- նշում է ասոցիացիայի նախագահը: Պողոսյանը հավելում է՝ 1,2-1,5 տրիլիոնի ապրանքների և ծառայությունների շրջանառություն ունենք։ «Եթե այդտեղ մենք 5-10 տոկոսի թաքնված փող բացահայտենք, դա կլինի ֆանտաստիկ գումար։ Իսկ ինչո՞ւ ոչ ոք դրանով չի հետաքրքրվում»։

Կան ապրանքներ՝ բուսական յուղ, ձեթ, կարագ և այլն, որոնք Հայաստանը ներմուծում է տարբեր երկրներից, և դրանց թանկացումը պատճառաբանվում է ներմուծման փաստով. դրանք թանկացել են միջազգային շուկայում, արժեքը բարձրացել է նաև Հայաստանում։ Բայց կան նաև սննդամթերքներ, որոնք արտադրվում են մեր երկրում և բավականին բարձր գին ունեն, օրինակ՝ հավկիթը, կաթնամթերքը և այլն։ Պողոսյանի խոսքով՝ գյուղմթերքն առհասարակ թանկանում է մի պարզ պատճառով՝ գնող կազմակերպություններն անհատներից և արտադրողներից ապրանքները գնում են էժան և երկու-երեք անգամ թանկ վաճառում են շուկայում։

«Գյուղացուն հասնում է այդ գումարի 30 տոկոսը, բայց ամենաշատը նրանք են չարչարվում։ Այս առումով պետք է լինի մրցակցություն, որ գուղացին ընտրության հնարավորություն ունենա՝ ո՞ւմ վաճառել իր ապրանքը։ Բայց մենք գիտենք, որ շատ դեպքերում մեկ հոգի դառնում է գյուղացու կոնկրետ ապրանքատեսակի գնորդը, հետևաբար ինչ գին էլ առաջարկի, գյուղացին ստիպված է համաձայնել։ Բոլոր իշխանություններն ասում էին՝ շրջվենք դեմքով դեպի գյուղացին, բայց սա անելու ճանապարհին որևէ հաջողություն չունեցան։ Գյուղացին մեր երկրի ամենամեծ արժեքն է, պետք է ամեն ինչ անենք, որ նա բարեկեցիկ ապրի, բայց այդ ուղղությամբ ոչ ոք ոչ մի քայլ չի անում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference