Ողբերգական ավտովթար. հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետը մահացել է
SOCIETYՆախօրեին «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն, ով մարտի 4-ին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կոչումով փախգնդապետ էր:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



