Դե հիմա էլ ավելի լավ պատկերացրեք, թե ինչ կարգի անբարոյական սրիկա է կապիտուլյանտը. Արմեն Աշոտյան
POLITICSԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
2020 թվականի հունիսի 15-ին հրաժարական տվեց Ղրղզստանի վարչապետ Մուխամեդկալիյ Աբըլգազիեւը։ Պատճառը՝ կոռուպցիոն սկանդալ։
2020 թվականի հուլիսի 3-ին հրաժարական տվեց Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Պատճառը՝ ներքաղաքական լարվածություն եւ իշխանության անհաջողություններ։
2020 թվականի օգոստոսի 28-ին հրաժարական տվեց Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։ Պատճառը՝ առողջական խնդիրներ։
2020 թվականի հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց Ղրղզստանի վարչապետ Կուբատբեկ Բորոնովը։ Պատճառը՝ ներքաղաքական ճգնաժամ։
2020 թվականի դեկտեմբերի 7-ին հրաժարական տվեց Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը։ Պատճառը՝ իշխանության ճգնաժամ։
2020 թվականի դեկտեմբերի 23-ին հրաժարական տվեց Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն։ Պատճառը՝ ներքաղաքական ճգնաժամ։
2021 թվականի հունվարի 13-ին հրաժարական տվեց Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Պատճառը՝ իր ղեկավարած կուսակցության հետ կապված կոռուպցիոն սկանդալը։
2021 թվականի հունվարի 15-ին հրաժարական տվեց Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն։ Պատճառը՝ կառավարության սխալ որոշում:
2021 թվականի հունվարի 26-ին հրաժարական տվեց Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Պատճառը՝ ներքաղաքական լարվածություն։
2021 թվականի փետրվարի 18-ին հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Պատճառը՝ ներքաղաքական ճգնաժամ։
Մեկ տարվա ընթացքում 10 հրաժարական։ Եւ սա միաան Եվրոպայում ու մասամբ՝ Ասիայում։
Մի տեղ՝ կոռուպցիայի, մեկ այլ տեղ՝ ներքաղաքական ճգնաժամի, երրորդ տեղ՝ կառավարման անհաջողությունների պատճառով։
Ոչ մի տեղ չի եղել խայտառակ պարտություն, մարդկային հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ։
Դե հիմա էլ ավելի լավ պատկերացրեք, թե ինչ կարգի անբարոյական սրիկա է կապիտուլյանտը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



