Խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության փոխգնդապետը մահացել է
SOCIETYՆախօրեին «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երեւանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն, ով մարտի 4-ին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ այն փոխանցվելու է Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կոչումով փախգնդապետ էր:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



