Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել․տուժածներ չկան
SOCIETYՄարտի 11-ին, ժամը 18:43-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ չգործող գործարանի տարածքում (մոտ 70 քմ) այրվում են ստվարաթղթե արկղեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին, մարվել՝ 20։09-ին։ Այրվել են 10 քմ կուտակված ստվարաթղթե արկղեր։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



