Պուտինը 2020 թվականն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային տնտեսության համար ամենավատ տարին
INTERNATIONAL NEWSԱնցյալ տարին՝ 2020 թվականը, համաճարակի պատճառով, համաշխարհային տնտեսության համար դարձավ ամենավատ տարին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես կցանկանայի նշել, որ անցած տարին համաշխարհային տնտեսության համար ամենադժվարն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր», - ասել է Պուտինը ներդրումային ակտիվությունը մեծացնելու միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ մոլորակի ՀՆԱ-ն 2020 թվականին նվազել է 3,5 %-ով։ «Պատճառներն օբյեկտիվ են: Սրանք առաջին հերթին համաճարակաբանական իրավիճակն է, հարկադիր սահմանափակումների ներդրումը, որոնք բացասաբար են անդրադարձել բիզնեսի և ընդհանրապես տնտեսական դինամիկայի վրա», - ասել է Պուտինը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



