Ապակողմնորոշելու գինը բարձրացել է 1000 դրամով. Վարդան Բոստանջյանը՝ կառավարության փոխհատուցումների մասին
INTERVIEW
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, սակայն անապահով ընտանիքները կստանան որոշակի փոխհատուցում:
Past.am-ը տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին հարցրել է՝ բավարա՞ր են այդ փոխհատուցումները, և ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի հայտարարությանը:
«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ փոխհատուցման հարցում հնարավոր չէ դնել հավասարության նշան: Նախքան այս շարժման մեկնարկը, փոխհատուցումը սահմանվում էր 1000 դրամի չափով, հիմա ապակողմնորոշելու գինը բարձրացավ ևս 1000 դրամով: Փոխհատուցումը հարաբերական կատեգորիա է: Իհարկե, այսօր մեր երկրում քաղաքացիները դադարել են արժանավայել ապրել, բայց մարդիկ գոնե ուզում են գոյատևել: Ոչ մի փոխհատուցում չի կարող դա ապահովել, քանի որ հաշվարկված չէ սպառողական զամբյուղը: Այդ փոխհատուցումները իբր կշտկե՞ն իրավիճակը: Էլեկտրաէներգիայի համակարգի արդիականացումը, թարմացումը մեծ փողեր և ներդրումներ է պահանջում, բայց սակագնի կտրուկ բարձրացումը տեղի է ունենում այդ համակարգի ոչ թափանցիկ աշխատանքի պատճառով, որի հետևանքով հասարակությունը հասել է մի աստիճանի, որ եթե անգամ ոսկե սարեր խոստացվի, չեն վստահի»:
Լևոն Փանոսյան




















































