Հայ կնոջ կենսագործունեության ամբողջ պատմությունը իր, ամուսնու, որդիների ու դուստրերի յուրօրինակ հերոսապատում է. Արման Վարդանյան
BLOG«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Անհնար է գնահատել ձեր դերը պետության արժանապատիվ քաղաքացիներ կրթելու, հայկական ընտանիքների ամրության, մեր արժեքների և ավանդույթների պահպանության առաքելությունը իրագործելու գործում:Մեր պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ բացառիկ արիության ու Հայրենիքը պաշտպանելու սխրագործության ուսանելի օրինակներ եք ցույց տվել: Հայ մոր, հայ կնոջ կենսագործունեության ամբողջ պատմությունը իր, ամուսնու, որդիների ու դուստրերի յուրօրինակ հերոսապատում է:
Խոնարհումս հայ կանանց, մայրերին ու քույրերին, որ արժանապատվորեն կրեցին պատերազմական շրջանի բոլոր դժվարություններն ու զրկանքները»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



