Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն արձագանքել արտաքին սպառնալիքներին․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանը շատ լուրջ արտաքին սպառնալիքների առաջ է կանգնել։ Այնպես որ, նույնիսկ շարքային քաղաքացու համար ակնհայտ է, որ այդ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քայլերը Հայաստանի կողմից մեծ ջանքեր են պահանջելու։ Եվ թվում էր, թե այս մի քանի ամիս ժամանակահատվածը պետք է բավարար լիներ, որպեսզի մեր երկիրը կարողանար քիչ թե շատ պատրաստվել այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ, բայց արի ու տես, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը ի վիճակի չենք եղել արդյունավետ օգտագործել։ Փաշինյանի կառավարությունը իր ողջ էներգիան կենտրոնացրել է միայն իշխանությունը պահելու խնդրի վրա, ուր մնաց, որ ի վիճակի լինի արձագանքել արտաքին սպառնալիքներին։

Բայց այդ սպառնալիքներն այնքան խորն են, որ անմիջականորեն շոշափում են Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցեր։ Այսպես, օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը քիչ չէ, որ հայտարարում է, թե Զանգեզուրն իրենց պատմական տարածքն է, մի բան էլ Մեղրիով նախատեսվող ճանապարհը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, միջանցք է համարում։ Ու սա դեռ ամբողջը չէ, Ալիևն իր անունից հրավիրում է այլ երկրներին ևս մասնակցություն ունենալ այդ նախագծի իրականացման գործում։ Այդպես նա Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթաժողովի անդամ երկրներին, որոնց մեջ են մտնում Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրված Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը, առաջարկեց օգտագործել «զանգեզուրյան միջանցքը»։

Սա բացահայտ կերպով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնահարում է, քանի որ առանց Հայաստանի համաձայնության որևէ երկիր իրավունք չունի մասնակցություն ունենալ ՀՀ տարածքում իրականացվող նախագծերի կյանքի կոչմանը, թեկուզ դրանք լինեն ճանապարհների տեսքով։ Բացի դրանից, Ադրբեջանը փորձում է տարբեր երկրների ներկայացուցիչների և կազմակերպությունների հետ խորհրդակցություններ անցկացնել Արցախից գրաված տարածքներում այդ երկրներից ներդրումներ ապահովելու ուղղությամբ՝ այնպիսի շղարշի ներքո, թե վերականգնում է այդ տարածքները։ Դրանով պաշտոնական Բաքուն փորձում է ևս մեկ միջազգային ճնշման գործիք կիրառել հայկական կողմի նկատմամբ։ Իսկ Հայաստանը ոչ միայն չի կարողանում ադրբեջանական ակտիվությանը հակակշռող քայլեր ձեռնարկել, այլև ԱԳՆ-ի միջոցով վախվորած պատասխան է ուղարկում Ալիևի հոխորտանքներին, որն ավելի շատ կիսապատասխանի է նման։

Իսկ երկրի ղեկավարությունն ընդհանրապես լուռ է այն պարագայում, երբ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, բայց պահանջում է, որ Հայաստանը դրանք լիարժեքորեն կատարի։ Եթե Ադրբեջանը չի կատարում հայտարարությամբ նախատեսված՝ գերիների վերադարձի մասին կետը, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանը կատարի Ադրբեջանը Նախիջանին կապող տրանսպորտային ուղու ապահովման հարցը։ Բացի դրանից, հարց է, թե ինչո՞ւ Հայաստանը գերակտիվ աշխատանք չի տանում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու և միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ ներդրումներ ապահովելու հարցում, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի չափազանց հզորացումը չի բխում տարածաշրջանային և արտատարածաշրջանային շատ դերակատարների շահերից։ Հայաստանին այս հարցում մեծ օժանդակություն կարող է ցույց տալ հայկական սփյուռքը։ Սակայն ինչո՞ւ գործի չի դրվում սփյուռքի ունեցած պոտենցիալը։

Թերևս պատերազմում պարտությունից հետո սփյուռքում խորը հիասթափություն կա, բայց տարբեր երկրներում մեր համայնքներին պետք է արթնացնել ու ցույց տալ, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամեն ինչ չի ավարտվում, դրանով հնարավոր չէ կայուն խաղաղություն ապահովել, անհրաժեշտ է պայքարը շարունակել նոր թափով։ Միջազգային հարթակում անգործության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀ իշխանությունները սպառել են իրենց, այլևս հանրային և միջազգային վստահություն չկա նրանց նկատմամբ։ Ուստի իշխանությունների հեռանալուց հետո պետք է ժամ առաջ գործի անցնել, որովհետև հսկայական աշխատանք կա կատարելու։ Բայց դրա համար ժամ առաջ պետք է հասնել հեռացմանը...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation