Եթե պատերազմ սկսեն, էս անգամ կտենան` ինչ ենք անելու. Սեյրան Սարոյան
SOCIETY«Տանկը կռվելու միջոց ա, տանկը իրանից եսիմինչ չի ներկայացնում իմ համար մինամյոտն ավելի ծանր ա, քան տանկը», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունի, որ հակառակորդը սահմանին արդեն սկսել է տանկ գործի դնել:
Սարոյանի խոսքով, հայկական կողմը տեղին հակահարվածներ տալիս է և ավելին, պատերազմը սկսողը հայկական կողմը չի լինելու:
«Բայց եթե իրանք պատերազմ սկսեն, բա մենք էլ ենք կռվելու, հո չե՞նք կանգնի նայենք, ասենք` արեք մեզի սպանեք: Էս անգամ կտենան ինչ ենք անելու: Կարևորը բանակը մարտունակ ա, տղերքի դուխը տեղը: Հիմա թուրքը ինչ ա ուզում, պատասխանը կստանա», -հավելեց Սարոյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...



