Ռուսական շոու-բիզնեսի սկանդալային բաժանումները՝ 2015-ին (լուսանկարներ)
LIFE
Ռուսական շոու-բիզնեսում ընթացքիկ տարում եւս բաժանությունները շատ էին։ Մեկը մյուսի հետեւից բաժանվեցին զույգեր, ովքեր չափազանց ամուր էին թվում։ Past.am-ը ներկայացնում է 2015-ին բաժանված զույգերին։
Իրինա եւ Սերգեյ Բեզռուկովներ
15 տարվա ամուսնությունից հետո այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Սերգեյ Բեզռուկովը հեռանում է կնոջից՝ Իրինա Բեզռուկովայից, եւ ավելին, նա այլ քաղաքում արդեն ուրիշ ընտանիք ունի։
Ուլյանա Սերգեենկո եւ Դանիիլ Խաչատուրով
Դիզայներ Ուլյանա Սերգեենկոն եւ հայազգի բիզնեսմեն Դանիիլ Խաչատուրովը նույնպես այս տարի բաժանվեցին, թեեւ արդեն մի քանի տարի էր՝ խոսակցություններ կային, որ զույգը պատրաստվում է բաժանվել։ Իսկ վերջերս Խաչատուրովին հաճախ են տեսնում հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ։
Ալյոնա Շիշկովա եւ Տիմատի Ռեփեր
Տիմատիի երկրպագուները վստահ էին, որ նա շուտով ամուսնանալու է իր ընկերուհու՝ Ալյոնա Շիշկովայի հետ։ Ավելին, զույգը դուստր ունեցավ, բոլորը համոզվեցին, որ դա հենց այդպես էլ լինելու է։ Սակայն իդեալական թվացող զույգն այս տարի բաժանվեց՝ այդպես էլ չամուսնանալով։
Լեյլա Ալիեւա եւ Էմին
Ագալարով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լեյլան եւ ՌԴ-ում հայտնի երգիչ, մեծահարուստ էմին Ագալարովը նույնպես այս տարի հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ Ավելին, նրանք ասացին, որ արդեն մի քանի տարի է՝ միասին չեն ապրում։
Աննա Սեդակովա եւ Սերգեյ Գումանյուկ
Այս ամբողջ տարվա ընթացքում այս զույգն անընդհատ համատեղ լուսանկարներ էր տեղադրում համացանցում, թվում էր՝ նրանց մոտ ամեն ինչ իդեալական է, սակայն վերջերս նրանք հայտարարեցին, որ բաժանվել են։
Տատյանա Արնտգլոց եւ Գրիգորի Անտիպենկո
Ռուս այս հայտնի դերասանները երկու տարի բուռն սիրավեպի մեջ էին։ Նրանք շատ երջանիկ էին թվում, սակայն այս տարի հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են։




















































