Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՄԱՐՏԻ). Էջ­մի­ա­ծին են վե­րա­դարձ­վել Մոսկ­վա փո­խադր­ված հա­յե­րեն ձե­ռագ­րե­րը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արդարամտության համաշխարհային օր, Գանա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից), Ավստրալիա՝ Աշխատանքի օր, Գուամ՝ Մագելանի օր, Մոնղոլիա՝ Մոնղոլական տպագրության օր, Ռուսաստան՝ Ատամնաբույժի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1830- Նորք գյուղը միացվել է Երևանին և դարձել նրա թաղամասերից մեկը:

1905- վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալ յանը։

1921- Երևանում ստեղծվել է «Արարատ» տրեստը, որի մեջ միավորվել են Շուստովի, Սարաջևի, Աֆրիկովի, նաև «Նա վերե» ընկերության և «Արաքս» գինու-կոնյակի գործարանները:

1922- Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը:

1924- հիմնադրվել է Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը:

1926- Երևանում հիմնադրվել է առաջին կարի ֆաբրիկան։

1938- վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Տփղիսեցին։

1983- ծնվել է իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սիրիայի հետ։

2006- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել իր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։

2007-Շվեյցարիայի Լոզան քաղաքում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվել է ռասիզմի մեջ՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:

2011- Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 40-ամյա ընդմիջումից հետո բեմադրվել է «Սայաթ-Նովա» օպերան:

2014-առավոտյան Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին՝ պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։

ԱՇԽԱՐՀ

632 -Մուհամմեդը իրականացրել է իր վերջին քարոզը։

961 -բյուզանդական կայսր Նիկիֆոր Երկրորդը գրավել է Հանդակը, որով իսկ դադարել է գոյություն ունենալ Կրիտական էմիրությունը։

1204 -Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողի կողմից Շատո-Գայյարի պաշարումը ավարտվել է անհաջողությամբ, որի արդյունքում Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը այդ պահից փաստացի սկսել է վերահսկել ամբողջ Նորմանդիան։

1475- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ Միքելանջելոն։

1521 -Ֆերնան Մագելանը իր շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ հայտնագործել է Գուամ կղզին։

1617 -ֆրանսիացի Լուի Էբերը ստացել է Քվեբեկում (Նոր Ֆրանսիա) առաջին ֆերմերային տնտեսություն հիմնելու թույլտվություն։

1665 -Լոնդոնում լույս է տեսել աշխարհում առաջին գիտական ամսագիրը («Թագավորական ընկերության փիլիսոփայական աշխատանքները»)։

1785- ծնվել է լեհ կոմպոզիտոր Կարոլ Կուրպինսկին։

1790 -Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժ Ջոն Լինվուդը հայտնագործել է բժշկական բոր մեքենան։

1853 - Վենետիկում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։

1869 -Դմիտրի Մենդելեևը Ռուսական քիմիական ընկերությանն է ներկայացրել իր Պարբերական աղյուսակը։

1886- ծնվել է ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո) Նադեժդա Օբուխովան։

1899 -գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը արտոնագիր է ստացել ասպիրինի համար։

1900 -Սան Ֆրանցիսկոյում գտել են մեռած չինացու. ԱՄՆ-ում սկսվել է բուբոնային ժանտախտի առաջին համաճարակը։

1900- վախճանվել է գերմանացի արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը։

1902- հիմնադրվել է իսպանական աշխարհահռչակ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը։

1909- ծնվել է լեհ գրող Ստանիսլավ Եժի Լեցը։

1925 -լույս է տեսել «Պիոներսկայա պրավդա» թերթի առաջին համարը։

1926- ծնվել է լեհ ռեժիսոր, դրամատուրգ Անջեյ Վայդան։

1927- ծնվել է կոլումբիացի ճանաչված գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։

1937- ծնվել է առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։

1938 -Լոնդոնում տրոլեյբուսները փոխարինել են տրամվայներին։

1957- Գանան դարձել է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։

1964- տեղի է ունեցել ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1964- ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը ընդունել է իսլամ և վերցրել Մուհամեդ Ալի անուն-ազգանունը։

1967- Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելլիում քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից։

1970- Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկել է իր վերջին երգը՝ «Let It Be»-ն։

1972- ծնվել է ամերիկացի բասկետբոլիստ, դերասան, ռեփեր Շաքիլ Օ' Նիլը։

1985 -ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, նոկաուտի ենթարկելով Հեկտոր Մերսեդեսին, սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

1997 -Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը բացել է իր առաջին պաշտոնական էջը համացանցում։

2016 -վախճանվել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կինը՝ ամերիկացի դերասանուհի Նենսի Ռեյգանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California