Հայաստանի մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում
SOCIETYՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ճամբարակի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



