«Մեր կյանքում ճամփորդությունները շատ֊շատ են, բայց այս մեկը կառանձնացնեմ»․ Աննա Դովլաթյանի գրառումն ամուսնու և դստեր հետ հանգստի մասին
LIFEԴերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս շրջանում իրենց դստեր՝ Կարինայի հետ հանգստանում են Եգիպտոսում: Աննան Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում ընտանեկան հանգստից: Երգչուհին այս անգամ լուսանկարներ է հրապարակել՝ դստեր 8 ամսական դառնալու առթիվ:
«Այսօր իմ հրեշտակը դարձավ 8 ամսական։ Մեր կյանքում ճամփորդությունները շատ֊շատ են ու ամեն մեկը յուրովի, բայց այս մեկը կառանձնացնեմ, քանի որ երեքով ենք. նոր էմոցիաներ, գույներ և երջանիկ պահեր: Եվ դեռ արջևում մեծ ճանապարհ է սպասվում»,- լուսանկարներին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ Դավթի և Աննայի առաջնեկը ծնվել է 2020 թվականի ամռանը: Զույգն ամուսնացած է 2018 թվականից:




1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



