Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան
BLOGՆաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի՛ գործարարներ,
Շնորհավորում եմ Ձեզ գործարարի օրվա առթիվ։
Դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ստեղծելով արժեք Ձեր, Ձեր ընտանիքների, պետության և այլոց համար։
Ձեր շնորհիվ են ստեղծվել բազում արժանապատիվ աշխատատեղեր մեր երկրում։
Ձեր շնորհիվ են կառուցվել ճանապարհներ, կամուրջներ, շինություններ․․․
Դուք կատարում եք թերևս ամենապատվաբեր աշխատանքներից մեկը՝ հարկ եք վճարում ՀՀ պետական բյուջե, որից վճարվում են ծերերի կենսաթոշակները, սոցիալապես անապահով խավի պետական նպաստները, ուսուցիչների, բժիշկների, գիտնականների, զինվորականների, պետական մյուս աշխատակիցների աշխատավարձերը։
Դուք զինում եք բանակը։
Դուք եք տնտեսության շարժիչ ուժը՝ շոքեքարշը։
Ցավոք սրտի, Դուք շատ դեպքերում իշխանությունների կողմից պիտակավորման եք արժանանում, պետական մարմինների անհարկի խոչընդոտներին եք հանդիպում և Ձեզ ըստ արժանվույն չեն գնահատում, սակայն այնուամենայնիվ Դուք մեծահոգաբար և համբերատար կերպով առաջ եք շարժվում՝ իրականացնելով Ձեր առաքելությունը։
Այսօր, երբ մեր պետությունը հյուծված է, իսկ պետականությունը՝ խարխլված, և անհրաժեշտ է բեկում մտցնել բոլոր ոլորտներում, Ձեր ուսերին դրված բեռն էլ ավելի է ծանրանում, քանզի հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք։
Սիրելի՛ գործարարներ,
Մեկ անգամ ևս շնորհավորելով գործարարի օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ, եռանդ ու կորով, դիմակայելու այս բարդ ժամանակահատվածում։ Ձեր բիզնեսներին ցանկանում եմ գերշահութաբերություն, նորանոր շուկաների բացահայտում և աշխարհագրության ընդլայնում։
Պետության կառուցումը տնտեսությունից սկսելն այլընտրանք չունի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



