Ինքնաթիռի մեջ թռիչքի ընթացքում կատուն հարձակվել է օդաչուի վրա
SOCIETYՍուդանից դեպի Կատար Tarco ավիաընկերության չվերթներից մեկի ժամանակ մի կատու, որը ենթադրվում է, որ ինքնաթիռ է մտել մաքրման ժամանակ, թռիչքի ընթացքում հարձակվել անձնակազմի անդամների վրա: Ինքնաթիռի անձնակազմը փորձել է բռնել կատաղած կատվին, բայց ապարդյուն: Գիտակցելով, որ կատուն կարող է լուրջ սպառնալիք լինել, օդաչուն որոշել է շրջել ինքնաթիռը և հետ շարժվել դեպի Սուդան, հայտնում է Al-Sudan֊ը: Կատվի հետ կապված՝ սա առաջին դեպքը չէ: Ավելի վաղ, Բրյուսելից Վիեննա ուղևորվող նավի մեջ, օդ բարձրանալուց անմիջապես հետո, օդաչուների խցիկում կատու է հայտնվել: Կենդանին, ըստ երևույթին, փախել էր ավիաընկերության կողմից հաստատված կոնտեյներից։ Այն ներխուժել էր օդաչուի խցիկ, երբ անձնակազմի անդամներից մեկը դուռը բացել էր՝ օդաչուների խցիկ ուտելիք տանելու համար:

1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



