Վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին
POLITICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր են գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման մակարդակը և կարևորել երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացումն ու ընդլայնումը:
Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը և ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



