Գեղարքունիքում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
SOCIETYԱյսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



