Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»… Մի մոնտաժի պատմություն

SOCIETY

times.am-ը գրում է. «Նախօրեին Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանական ողջ քարոզչությունը լծվել է ադմինիստրատիվ ռեսուրսի թերացումների շտկման աշխատանքին։ Խնդիրը դավաճան Նիկոլին քիչ թե շատ հանգստացնելն ու մարդկանց հերթական անգամ խաբելն է, իբր թե Հանրապետության հրապարակի հանրահավաքում մի քանի տասնյակ հազար քաղաքացի է մասնակցել։ Բանը նրանում է, որ Նիկոլի պատվիրած 50 հազար թիվն ադմինիստրատիվ ռեսուրսը չի կարողացել ապահովել։ Հրապարակում հանրահավաքի ամենաթեժ պահին առավելագույնը մոտ 18 հազար քաղաքացի է եղել։ Բայց ինչպե՞ս կարող էին իրենց դավաճան ղեկավարի հանձնարարականը տապալած չինովնիկներն արդարացնել իրենց անպիտանելիությունը։ Իհարկե Photoshop-ի օգնությամբ։

Այսպես, նիկոլական քարոզչությունն երեկվանից մի տեսարան է տարածում, որտեղ հրապարակը, կարծես, պայթում է մարդկանց քանակից։ Խոսքն ահա այս լուսանկարի մասին է։

Համաձայնեք՝ տպավորիչ պատկեր է։ Լույսեր, հեռվում դրոշ ու մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»… Բայց դա առաջին հայացքից։ Բավական է մի փոքրիկ քննադատական հայացքով նայես ու պարզ կդառնա, որ ինչ-որ մի բան այս լուսանկարում այն չէ։ Օրինակ, Հանրապետության հրապարակի ուղղանկյուն ձևը։ Կամ, մարդկանց չափից ավելի ուղիղ շարվածքն այդ հրապարակում…

Հասկանալու համար, թե ինչ խնդիր կա այս լուսանկարում, մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեկ այլ լուսանկար՝ բնականաբար նույն հրապարակից, նույն հանրահավաքից և նույն ժամին։

Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ երկու լուսանկարների մեջ ակնհայտ տարբերություններ կան։ Օրինակ, այս երկրորդում հայկական եռագույնը շատ ավելի մոտ է բեմին, քան առաջին լուսանկարում էր։ Դե իսկ մարդկանց խտությունն էլ անհամեմատ ավելի նոսր է, քան ներկայացված էր նախորդ պատկերում։ Բայց սա դեռ ամենը չէ։

Եթե կողք կողքի դնենք երկու լուսանկարները, ապա կտեսնենք, թե ինչպես է Նիկոլի քարոզչության թիմից ինչ-որ մեկը երկար ժամանակ անցկացրել Photoshop-ով գեղեցիկ պատկեր ստանալու համար։

Ահա այստեղ կարմիր շրջանակով ընդգծված են այն պաստառները, որոնք նիկոլական քարոզչամեքենայի կողմից այդքան հեռացվել են Հայաստանի բացված մեծ դրոշից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հրապարակում ավելի շատ մարդ կա, քան իրականում եղել են։ Իսկ կապույտ շրջանակով ցույց է տրված մի պաստառ, որը Նիկոլի աշխատակցի երևակայության արդյունքն է։ Այն ավելացվել է նկարում բացառապես մեկ մպատակով՝ որպեսզի հնարավոր լինի թաքցնել կեղծիքը։ Իբրև այդտեղ իրական մարդիկ էին կանգնած և պաստառ ունեին։

Հաշվի առնելով այս ամենը՝ փորձենք հասկանալ, թե որքան թիվ է գումարել Նիկոլի «տաղանդաշատ» դիզայները իրենց իսկ հանրահավաքի իրական թվի մասնակիցներին։

Ներկայացված այս լուսանկարում կապույտ գույնի շրջանակում ցույց է տրված մարդկան այն քանակը, որն իրականում նախօրեին չի եղել Հանրապետության հրապարակում։ Այսինքն, դա Photoshop-ով ավելացված զանգված է, որը նիկոլական քարոզչությանը պետք էր մարդկանց խաբելու համար։

Կարմիր շրջանակներով ընդգծված են հանրահավաքի այն հատվածներըմ որտեղ կանգնած մարդկանց խտությունը նույնպես արհեստականորեն մոտ երկու անգամ ավելացվել է։ Նարնջագույն ընդգծված շրջանակում մարդկանց խտությունն ավելացվել է մոտ 1/3-ով։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ Նիկոլի հրավիրած հանրահավաքին նախօրեին քիչ մարդ է բերվել։ Բայց խնդիրը թերևս դրանում չէ։ Խնդիրն այն է, որ Նիկոլն ու իր կեղծարարները շարունակում են խաբել մարդկանց և ահա այդպես խաբելով, երկիրը տանում կործանման»։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference