Օրվա բաղադրատոմսը. Մեղրով տորթ
LIFEcooks.am-ը գրում է.
Բաղադրիչներ
մեղր – 150գր
ձու – 3 հատ
շաքարավազ – 100գր
կարագ – 100գր
ալյուր – 350 գր
սոդա – 1,5 թ/գդ
թթվասեր – 500 գր
խտացրած կաթ եփված – 1 տուփ
Պատրաստման եղանակ
- Հարում ենք ձուն։

- Ձվի վրա ավելացնում ենք մեղրը, շաքարավազն ու կարագը։ Ստացված զանգվածը դնում ենք գոլորշու վրա և խառնում մինչև ստացվի համասեռ զանգված։

- Ավելացնում ենք սոդան։

- Ավելացնում ենք ալյուրը։

- Ապա հարում ենք ստացված զանգվածը: Պետք է ստացվի թույլ և կպչուն խմոր:

- Պերգամենտային թղթի վրա շրջան ենք գծում, 2-3 գդալ խմոր ենք լցնում շրջանի մեջ, ապա ջրում թրջած գդալով կամ դանակով տարածում ենք խմորը շրջանի մեջ։

- Դնում ենք բլիթները ջեռոցի մեջ ու թխում յուրաքանչյուրը 5-7 րոպե 200 աստիճանում։ Այնուհետև տաք վիճակում առանձնանում ենք բլիթները թղթից։

- Կրեմի համար հարում ենք խտացրած կաթը և աստիճանաբար ավելացնում թթվասերը։

- Եթե խտացրած կաթը շատ ջրիկ է, և կրեմը թույլ է ստացվել, տեղափոխում ենք սառնարան 30րոպեով, որպեսզի պնդանա։

- Բլիթները պատում ենք կրեմի հաստ շերտով։
Տորթը կարելի է ձևամանի մեջ հավաքել, որ ոչինչ չթափվի և կոկիկ լինի։
- Տորթը սառելուց հետո ձևամանի միջից հանում ենք։ Այն կարելի է դասական ձևով զարդարել. կրեմով և ավելացած բլիթների փշրանքով պատել։

- Կարող ենք այն զարդարել նաև շոկոլադե կրեմով և մանրացրած գետնանուշով:

- Պատրաստի տորթը տեղափոխում ենք սառնարան 24 ժամով, ապա հանում ենք, կտրում և մատուցում այն:

Այսպիսի մեղրով տորթ կարող եք պատրաստել նաև ձեռքի տակ եղած ցանկացած կրեմով. օրինակ խտացրած կաթով ու կարագով, եփած կրեմով և այլն:)
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



