Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականը ծանր տարի էր հատկապես Հայաստանի համար։ Մեր տնտեսությունն իր վրա կրեց ինչպես համավարակով պայմանավորված ճգնաժամի հարվածներն, այնպես էլ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սկսված ռազմական ագրեսիայի ծանր հետևանքները։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 7,6 տոկոսով։ Ընդ որում, շինարարության ոլորտը նվազել է 6,6 տոկոսով, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը նվազել է 4 տոկոսով, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը նվազել է 11,7 տոկոսով և այսպես շարունակ։

Տնտեսական աննախադեպ ծանր վիճակի մասին է վկայում նաև այն, որ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է 22154 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, ընդ որում, միայն 7760–ը՝ հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Իսկ 2020 թ. ընթացքում լուծարվել կամ հաշվառումից հանվել է 4918 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր։ Այս վիճակագրությունը փաստում է այն մասին, որ հազարավոր բիզնեսներ ուղղակի սնանկացել են, իսկ շատերն էլ հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար նախընտրել են ժամանակավորապես դադարեցնել իրենց տնտեսական գործունեությունը։

Հատկանշական է, որ ճգնաժամի ամենամեծ հարվածը ստացել է փոքր և միջին բիզնեսը, որն ավելի խոցելի վիճակում է հայտնվել, քանի որ կառավարության աջակցության ծրագրերից և հարկային արտոնություններից հիմնականում օգտվել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Ըստ էության, կառավարության հակաճգնաժամային ծրագրերով ոչ միայն չի հաջողել զսպել օրեցօր խորացող ճգնաժամը, այլև ոչ նպատակաուղղված քաղաքականության արդյունքում նոր աղետի առաջ ենք կանգնել։ Տնտեսվարողների գործունեության դադարեցման հետևանքով փակվել են բազմաթիվ աշխատեղեր և զգալիորեն նվազել են հարկային մուտքերը։ Եվ դրա արդյունքում է, որ Հայաստանը նույնիսկ կանգնեց թոշակներն ու աշխատավարձերը վճարելու խնդրի առաջ։ Արդյունքում Փաշինյանի կառավարությունը, որն իշխանության է եկել պետական պարտքը նվազեցնելու խոստումներով, այս իրավիճակը հաղթահարելու այլ ել ք չգտավ, քան նոր պարտք վերցնելն է։

2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու նպատակով Հայաստանը 750 մլն դոլարի եվրապարտատոմս տեղաբաշխեց միջազգային շուկայում: Անգամ իշխանական պատգամավորներից Բաբկեն Թունյանը խոստովանեց, որ իրենք պարտք են վերցրել քաղաքացիների թոշակները և աշխատավարձերը վճարելու նպատակով՝ նշելով, որ եթե պարտք չվերցնեն, ապա ինչպե՞ս կարող են աշխատավարձեր և թոշակներ վճարել։ Պետական պարտքն արդեն հատել է վտանգավոր սահմանագիծը, և ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8,9 մլրդ դոլար։ Սակայն կանխատեսումներ կան, որ տարվա ավարտին պարտքի չափն ավելի մեծ կարող է լինել՝ անցնելով 9 մլրդ դոլարի սահմանագիծը։

Ֆինանսների նախարարությունը նախատեսում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 66,3 տոկոս է կազմելու։ Սա այն պարագայում, որ վերջին 20 տարում՝ 2000 թվականից սկսած, կառավարության պարտք-ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշը դեռևս չի հատել 60 տոկոսի սահմանագիծը։ Սակայն խնդիրն այն է, որ պետական պարտքի ներգրավումը ոչ թե տնտեսությանը թափ հաղորդելու, այլ տնտեսական «հրդեհը» ժամանակավորապես մարելու խնդիր է լուծում։ Իսկ վերականգնման փոխարեն տնտեսության անկումը շարունակվում է։ Եվ պատահական չէ, որ վիճակագրական կոմիտեն վերջերս ներկայացրել է 2021 թվականի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա հունվարի նկատմամբ, որից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով։

Այնպես որ, դեռևս վաղ է խոսել տնտեսության առողջացման մասին, լրիվ ընդհակառակը, այնինչ Փաշինյանը միանձնյա վճռել է, որ տնտեսությունն արդեն մտել է վերականգնման փուլ՝ նկատի ունենալով միայն այն, որ փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020 թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Իրականում իրադրությունն այնքան բարդ է, որ մասնագետներն անգամ քիչ իրատեսական են համարում 2021 թվականի համար 3,2 % տնտեսական աճի հասնելու նպատակը։

Դեռ ավելին՝ երկրում քաղաքական անկայունությունը, գնաճը և դրամի արժեզրկումը նոր փորձություններ են խոստանում, իսկ ժամանակն ապացուցում է, որ գործող կառավարությունն ուղղակի ի վիճակի չէ դիմագրավել այդ փորձություններին։ Ուստի տնտեսական կոլապսի հավանականությունն ավելի է մեծանում, և այս իշխանությունների պատճառով հասել ենք սոցիալ-տնտեսական անդունդի եզրին։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference