Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Երբ անցյալ չունեն, ներկան վախեցնող է, իսկ ապագան՝ անորոշ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինձ հաճախ են հարցնում, թե ի՞նչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո ճաքեր չի տալիս (գոնե ակնառու)։ Ավելին ասեմ՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի իշխանության բուրգն այդքան ամուր չի եղել, որքան Նիկոլ Փաշինյանինը։ Օրինակ՝ ինչպես հետո պարզվեց, «մերժիր Սերժին» օպերացիային թաքուն մասնակցում էին Սերժ Սարգսյանի ամենամտերիմ իշխանավորները, օլիգարխները, ընդհուպ ընտրությունների, այսպես կոչված, «տասովչիկները»։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության գրեթե կեսը նախկին «սերժականներ» նշանակվեցին պարզ պատճառով, որ նրանք Նիկոլին իշխանության բերելու փայատերերից էին։

Դե, իսկ քայլողների «սրտի» օլիգարխների շարքերը համալրեցին բոլոր այն գործարար-պատգամավորները, որոնց պատգամավոր Նիկոլը մինչ հեղափոխությունը օր ու արև չէր տալիս իր թերթով ու ելույթներով։ Երբ «Մարիոթում» Նիկոլը Սերժ Սարգսյանին ասում էր, թե «ձեզ սխալ են զեկուցում, դուք Հայաստանում իշխանություն այլևս չունեք», նա առաջին հերթին ոչ միայն նկատի ուներ այն, որ նրան իրոք ճիշտ չեն զեկուցում (վստահ ենք, որ հենց այդպես էլ եղել է), այլև այն, որ Սերժ Սարգսյանի իշխանության հենարաններն այլևս իր հետ չեն։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր։ Վերադառնանք Նիկոլի իշխանական բուրգին։ Պատերազմում կապիտուլացվելուց հետո, դիցուք, «Իմ քայլը» խմբակցությունը լքել է մի քանի պատգամավոր։ Ու եթե նկատել եք, Նիկոլին լքած այս պատգամավորները շատ թե քիչ կայացած մարդիկ են, ովքեր անցյալ ունեն ու եթե առաջիկա գումարման ԱԺ-ում ներկայացված չլինեն, ապա, կոպիտ ասած, անապագա չեն մնա։

Մի 2-3 հոգու էլ հանենք, լավ, համոզեցիք, 5-6 հոգու, կմնան նրանք, որոնց կենսագրությունը սկսվել և, վստահ եմ, ավարտվելու է բացառապես Նիկոլի հաշվին այս ընթացքում ԱԺ պատգամավոր, մարզպետ, նախարար, փոխնախարար և այլ կալիբրի պաշտոնյա լինելու արձանագրումով։ Կարդում ես մարդու կենսագրությունը և ապշում՝ ավարտել է x բուհը, որից հետո մեծամասամբ դատարկություն է, և... ընտրվել է պատգամավոր կամ նշանակվել որևէ այլ բարձր պաշտոնի։ Ամիսներ առաջ, երբ մարդիկ միամտորեն արդարացնում էին Նիկոլ Փաշինյանին, թե «խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ինքը լավն ա, թիմն է մի քիչ անփորձ, բայց ժամանակի ընթացքում կշտկվի», այդ մարդիկ չէին հասկանում, որ Նիկոլը անճարությունից չէ, որ պաշտոնների նշանակեց անկիրթ, անփորձ, ընդամենը քայլած մարդկանց։

Նա դա խիստ հաշվարկով է արել, նա դա այսօրվա համար է արել։ Նա ժամանակին կտրուկ մերժում էր որևէ պաշտոնի նշանակել մարդկանց, որոնք ինքնուրույն մտածողություն ունեն, որոնք կայացած են, որոնք ստրկամիտ չեն: Եվ ահա, Նիկոլի իշխանության ամեն մի ներկայացուցիչ այսօր շատ լավ հասկանում է, որ իշխանափոխությունից հետո իր կյանքում երբեք այլևս շանս չի լինելու որևէ պաշտոնում հայտնվելու, ավելին՝ նրանց մեծամասնությունը պատասխանատվության է կանչվելու մի քանի անգամ Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանը սատարելու համար։ Իսկ հիմա հարցը։ Հեշտությամբ կտա՞ն այս մարդիկ իշխանությունը, անգամ եթե նժարին Հայաստանի ապագան է դրված։

Դուք միանգամայն ճիշտ եք... անշուշտ, կամավոր չեն տա։ Ավելին, ոչ միայն հեշտությամբ չեն տա, այլև ատամներով մինչև վերջ այն պահելու համար ոչ մի բանի առջև չեն կանգնի: Վկան՝ երեկվա օրը: Նիկոլ Փաշինյանից սկսած, Ավանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալով ավարտած՝ բոլորն էլ հասկանում են՝ կա՛մ մնում են պաշտոններին, կա՛մ վերադառնում են իրենց նախկին անորոշ ու անապագա կյանքին, կա՛մ հայտնվում են մեղադրյալի աթոռին։ Կա՛մ վերջին երկուսը միասին: Բայց ես լավատես եմ։ Շարունակում եմ պնդել, որ անհրաժեշտ է երկխոսել ցանկացած նիկոլականի հետ, առաջին հերթին փրկել նրան Նիկոլի ճիրաններից։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, անհրաժեշտ է արձանագրել մի շատ կարևոր փաստ, մնացյալը ածանցվում են դրանից։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, գիտակցված 3 տարի շարունակ իր ողջ թիմին դարձրել է իր հանցակիցը պարզ պատճառով՝ նա գիտի, որ երկու մարդու ամենաամուր կապող բանը համատեղ գործած հանցանքն է։

Սա է Նիկոլի իշխանության ամրության պատճառը։ Նիկոլը նիկոլականների միակ փրկօղակն է, իսկ նիկոլականները՝ Նիկոլի միակ ամենառեալ հենարանը։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցանկացած պահի դանակը ոսկորին հասնելու դեպքում կանգնելու են ՀՀ քաղաքացիների, բանակի և, գլոբալ իմաստով, պետության կողքին։ Նույնը երբեք չի անելու «ուսապարկերի խմբակցության» անդամների գերակշիռ մասը՝ անդեմ ու անբովանդակ մասը։ Իսկ մնացածի հետ, ինչպես արդեն նշեցի, պետք է երկխոսել։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy