Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Ոչ միայն անվտանգային, այլև սուվերենության խնդիր է առաջացել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ այսօր ունենք հետպատերազմյան քաոս, հետպատերազմյան անիշխանություն և իշխանության կողմից այդ իրավիճակը որևէ կերպ վերահսկողության տակ վերցնելու անկարողություն: Այս մասին ընդգծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու շեշտում, որ նշվածն օբյեկտիվ է: «Ինչո՞ւ, որովհետև բազմիցս է ասվել. կապիտուլ յացիա ստորագրած և, ավելին, երկրին բավականին կասկածելի հանգամանքներում պարտության բերած իշխանությունը և վարչապետն օբյեկտիվորեն չէին կարող վերահսկողության տակ վերցնել իրավիճակն ու սկսել երկրին ռեստարտ տալ: Եվ այս պայմաններում իշխանությունն իրական լուծումներ գտնելու փոխարեն փորձում է մեղավորներ գտնել և վերջին շրջանում կա՛մ ակնարկներով, կա՛մ բացահայտ սկսել է մեղքը հիմնականում բանակի վրա գցել: Նման պայմաններում պարզ է, որ երկրի ոչ միայն անվտանգային, այլև, ընդհանրապես, երկրի գոյության, երկրի սուվերենության խնդիր է առաջացել:

Ավելին ասեմ, երկիրն արդեն երկար ժամանակ է՝ բացահայտ արտաքին կառավարման տակ է գտնում: Ու այս պայմաններում ինձ համար անգամ զարմանալի է, որ բանակն այսքան ուշ է արձագանքել ստեղծված իրավիճակին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգն՝ ադրադառնալով այն դիտարկումներին, թե բանակը չպետք է խառնվի ներքաղաքական հարցերին: «Բանակը մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է, իսկ հիմա այդ անվտանգությունը, և, ընդհանրապես, երկրի ինքնուրույնությունը, ըստ էության, զրոյական մակարդակի վրա է: Մենք պետք է խոստովանենք, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև, ըստ էության, նաև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը չեն: Եվ այս պայմաններում բանակի հայտարարությունն ու դիրքորոշումը բնական է: Ավելին ասեմ՝ կարծում եմ՝ ինչ-որ տեղ ուշացած է, թեպետ, ամեն դեպքում, լավ է, որ բանակն իր ֆունկցիոնալ առաքելությունն արտահայտել է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այս իրավիճակում ժողովրդի անունից հանդես գալու փորձերին՝ քաղտեխնոլոգը նկատեց. «Քաղաքական որոշ ուժերի և, մասնավորապես, իշխանության համար «ժողովուրդ» եզրույթն այս պահի դրությամբ քաղաքական բլեֆի ժանրից է: Իրենք ապրիորի հայտարարում են, որ ժամանակին իրենք 800 հազարից ավելի ձայն են ստացել, և դա իրենց թույլ է տալիս խոսել այն մասին, որ իրենք լեգիտիմ ընտրված իշխանություն են: Մինչև պատերազմը ես նշում էի, որ ոչ թե լեգիտիմության, այլ այսօրվա իշխանության էֆեկտիվության խնդիրն էր կասկածի տակ դրվում: Մասնավորապես՝ այն հարցադրմամբ, թե որքանո՞վ են իրենք կարողանում արձագանքել առկա մարտահրավերներին: Պատերազմից հետո, կարծում եմ, արդեն լուրջ հարցեր կան՝ կապված լեգիտիմության հետ, որովհետև իրեն քվե տված ժողովրդից չէր ստացել երկիրը պատերազմի հասցնելու ու հետո պարտվելու մանդատը:

Չէր ստացել նաև այդ պատերազմից հետո իրավիճակը սթափ չգնահատելու և երկիրը, ըստ էության, համակարգային ճգնաժամի հասցնելու մանդատը: Որևէ մեկն իրենց լեգիտիմ մանդատ չէր տվել, որ, ըստ էության, երկիրը բերեն ու արտաքին կառավարման հասցնեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ իրենք երկիրը ստացել են մի տարածքային չափերով ու սահմաններով, բայց հիմա երկիրն ունի այլ տարածքներ: Կա այլ կարգավիճակ նաև ռեգիոնալ առումով: Բացի այդ, Արցախի անվտանգության երաշխավորից ՀՀ-ն լավագույն դեպքում դիտորդի է վերածվել, երբ նաև չեն վերահսկվում սեփական սահմանները: Այսինքն, այստեղ լեգիտիմության շատ հստակ խնդիր կա: Նշվածից է բխում այն իրողությունը, ըստ որի՝ այս իշխանությունները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ իրենք առնվազն ոչ էֆեկտիվ իշխանություն են: Հիմա դա միտումնավոր ոչ էֆեկտիվություն է, թե, այսպես ասենք, ոչ պրոֆեսիոնալ ունակություններից է, հետագայում արդեն քննության հարց է լինելու: Մեծ հաշվով, ժողովուրդը մանիպուլ յացիայի առարկա է դարձել»:

Վ. Հակոբյանը նշեց՝ այնպես չէ, որ ընդդիմությանը հաջողվում է իր բոլոր կողմնակիցներին փողոց հանել: «Կարծում եմ՝ ընդդիմության հանրահավաքին, եթե ոչ 10, ապա, հնարավոր է, մի քանի անգամ ավելի քիչ մարդ է հավաքվում, քան գոյություն ունեցող ընդդիմադիր ընտրազանգվածն է, որն ընտրության պարագայում կգա ու, համենայն դեպս, կքվեարկի ոչ իշխանության օգտին: Բայց, ամեն դեպքում, փաստն այն է, որ երբ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ժողովուրդն իր կողմն է, իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ աջակցությունը բավականին համեստ է: Ի դեպ, փողոցում առկա ժողովրդով ամեն ինչ չափելն օբյեկտիվ չէ: Այդ ցուցանիշն օբյեկտիվ չէ, բայց, ամեն դեպքում, կարող ենք ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանը կոչով է հանդես գալիս՝ տասն անգամ ավելի քիչ մարդ է հավաքվում փողոցներում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունից հետո հանրահավաքները կազմակերպվում են կոշտ վարչական ռեսուրսի միջոցով, բայց անգամ այդ դեպքում չի հաջողվում մարդկանց հավաքել:

Ինչ վերաբերում է պետական ինստիտուտների նկատմամբ իշխանության քայլերին՝ Վիգեն Հակոբյանը շեշտեց. «Չեմ ուզում ասել, որ ինստիտուտները, որոնք ժառանգեց Ն. Փաշինյանը, կատարյալ էին: Բայց համաձայն չեմ, որ միակ կայացած ինստիտուտը, ինչպես Փաշինյանն է վերջերս պնդում, կոռուպցիան էր: Պարզ է, որ այն կար, բայց փաստ չէ, որ այդ ինստիտուտն իր օրոք վերացել է: Ընդամենը ձևափոխվել է՝ կոռուպցիայի մի մոդելը փոխված է մյուս մոդելով՝ կլինի պարգևավճարների, տենդերների, թե մեկ աղբյուրից գնման կամ այլ ձևով: Այսինքն, անգամ կոռուպցիան չեն կարողացել վերացնել: Իսկ հիմա՝ մնացած ինստիտուտների մասին, որոնք չի նկատում, և որոնք աստիճանաբար վերացնում են: Փաստն այն է, որ եթե անգամ թույլ ինստիտուտները քանդում ես ու դրա տեղը ոչ մի էֆեկտիվ բան չես դնում, նշանակում է՝ կա՛մ միտումնավոր ես քանդում երկրի պետական ինստիտուտները, կա՛մ ուղեղդ այդքան չի հասնում, որ կարողանաս պետություն կառավարել:

Երկու տարբերակն էլ, կարծում եմ, շատ բացասական է Նիկոլ Փաշինյանի համար, երկուսն էլ հետագայում, ըստ իս, ամեն դեպքում, պատասխանատվություն են ենթադրելու: Մեր գնահատականը կախված է նրանից, թե մենք այս ինստիտուտների վերացման հիմքում որ կանխավարկածն ենք դնում. որ միտումնավոր քանդվում էին այդ ինստիտուտները, որպեսզի պետությունը թուլանա ու արտաքին քաղաքական հարցերում երկիրն անպատրաստ լինի՞ մարտահրավերներին, թե՞ դա, պարզ ասած, ապուշության կամ հիմարության կանխավարկած է: Բայց, մեծ հաշվով, ինչ վերաբերում է մյուս համակարգերին, որոնք հիմնավոր քանդվում են, հիմնական մոտիվացիան սեփական իշխանությունն ինչ-որ ձևով ամրապնդելն է:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ դա էլ չի ստացվում: Հիմա մեկ-մեկ ասում են՝ դիկտատուրա և այլն: Բայց դիկտատոր լինելու համար էլ է ռեսուրս պահանջվում: Խոսքը թե՛ մտավոր, թե՛ համակարգային, թե՛ թիմային, թե՛ ֆինանսական և թե՛ արտաքին քաղաքական ռեսուրսի մասին է: Այս բոլոր ռեսուրսները իրար կողքի որ դնեք, երևի թե, առանձնապես շատ բան չեք հայտնաբերի այդ շարքում: Ամեն պատահական քայլող, փողոցից եկած մարդ չի կարող Ստալին կամ Մուսոլինի լինել»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6