Արցախյան պատերազմում անմահացած Գևորգ Մարգարյանի ծննդյան օրը` փետրվարի 27-ին, ընտանիքն այցելել էր հերոսի շիրիմին (տեսանյութ)
VIDEOՀերոսաբար զոհված Գևորգ Մարգարյանը փետրվարի 27-ին կդառնար 19 տարեկան։ Գևորգի ընտանիքը, այդ թվում՝ նորածին որդին՝ Տիգրանը, այցելել էին հերոսի շիրիմին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գևորգի մորեղբոր աղջիկը՝ Սուսիկ Մարգարյանը։
«Փետրվարի 27.
Օրացույցային հասարակ օր, որը մեզ համար նշվեց կարմիրով` 19 տարի առաջ։
Իմ Գևը ծնվեց...
Մեր Գևը ծնվեց 19 տարի առաջ, որ հետո լիներ բոլորինը։
Հրեշտակներն իմ Գևին ուղարկեցին, որ մարդկային անարդար ու դաժան կյանքում տեսնենք, սիրենք, սովորենք բարուն, մարդու Մարդ տեսակին, անսահման նվիրմանը, սիրուն, հարգանքին, հայրենասիրությանն ու ընկերասիրությանը։
Գևս եկավ, ու մեզ շա՜տ բաներ սովորեցրեց...
Եկավ հրաշքով ու գնաց շա՜տ շուտ...
Գևս եկավ ու մնաց։
Գևս միշտ կա, որովհետև, եթե Գևս չլիներ` ոչ մեկս չէինք դիմանա...
Ամեն քայլափոխին է Գևս...
Գևիս ծնունդը միշտ նշվելու է, ու Գևս ամեն տարվա հետ` մեծանալու է։
Ծնունդդ շնորհավո՜ր, արդեն 19 տարեկան ի՛մ Գև, մե՛ր Գև, բոլորի՛ս Գև...»,- ընդգծեց Սուսիկը։
Արփինե Հակոբյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



