Գվարդիոլան գերազանցել է Մոուրինյուի ցուցանիշը
SPORTՇաբաթ օրը՝ փետրվարի 27-ին, Մանչեսթերում կայացավ Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի 26-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ» հանդիպումը: Խաղն ավարտվեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով ՝ 2:1 հաշվով:
Գվարդիոլայի համար այս հաղթանակը 200-րդն էր «քաղաքաբնակների» ղեկին: Այս ցուցանիշին հասնելու համար իսպանացի մասնագետը անցկացրել է 273 խաղ: Այսպիսով, նա գերազանցել է Ժոզե Մոուրինյուի ցուցանիշը, ով 309 խաղում է տարել Պրեմիեր լիգայի իր 200-րդ հաղթանակը:
Ավելացնում ենք, որ այս հաղթանակը 500-րդն էր Գվարդիոլայի համար: Նախկինում նա 179 հաղթանակ է տարել «Բարսելոնայի» ղեկին, իսկ 121 հաղթանակ՝ «Բավարիայի»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



