Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր
SOCIETYՓետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Հայկ Ավագյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



