1993 թվականին Հեյդար Ալիևն Ադրբեջանի կողմից փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը. Բալյան
BLOGԱդրբեջանական տեղեկատվական տիրույթում հրապարակվել է 1993 թվականի սեպտեմբերի 3֊ով թվագրվող փաստաթուղթ՝ ստորագրված Ադրբեջանի Ազգային Ժողովի նախագահ, Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի կողմից։
Տեքստը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը փաստացի ճանաչված է եղել Ադրբեջանի կողմից։ Երկրորդ հանգամանքը, Ադրբեջանը փորձել է սեպարատ բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ։ Ենթադրում եմ, որ այս փաստաթղթի հրապարակումը Իլհամ Ալիևի և Արայիկ Հարությունյանի հանդիպման մասին տեղեկատվության համատեքստում հստակ նպատակ է հետապնդում։ Հուսանք, մինչև 2021 թվականի փետրվարի կեսերին տեղի ունեցած հանդիպման նախապատրաստման մասին փաստաթղթի հրապարակումը հայկական կողմից կլինի պաշտոնական պարզաբանում։
Վարդան Բալյան

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



