Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան (լուսանկարներ)
CULTUREԿաննում ստորջրյա արվեստի նոր թանգարան է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Lonely Planet-ը:
Թանգարանը Սենտ-Մարգերիտ կղզու մոտակայքում է: Ներկայացված է վեց քանդակ, որոնց բարձրությունը գրեթե երկու մետր է:
Քանդակները տեղաբնակների դիմանկարների են: Նրանցից են 80-ամյա ձկնորսը, տեղի դպրոցի իննամյա աշակերտը և այլք: Քանդակներից յուրաքանչյուրը 12 տոննա քաշ ունի:
Բրիտանացի նկարիչ Ջեյսոն Թեյլորից չորս տարի է պահանջվել հուշարձանները կերտելու համար: Քանդակները նրա առաջին գործերն են, որոնք տեղ են գտել Միջերկրական ծովում:


1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



