Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցանք պատերազմի մղձավանջի միջով, շնչում ենք, ապրում՝ կարծես ուղղակի ընթանանք գետի հոսանքի ուղղությամբ: Տպավորություն է, թե մեր հասարակությունն այդպես էլ լիարժեքորեն չի ընդունում տեղի ունեցածը: Նա չի միավորվում գոնե մեկ գաղափարի շուրջ: Այո, մարդիկ կարող են տարակարծիք լինել, բայց խուսափել իրականությունից, ի վերջո, չես կարող: Ինչո՞ւ հասարակությունը միասնական չէ ամենակարևոր հարցերում: Գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանը նշում է՝ գործ ունենք ոչ թե հասարակության տարանջատվածության, այլ հասարակության առանձին խմբերի տարբեր վերաբերմունքների հետ:

«Բնական է, որ դրանք նաև տարբեր դրսևորումներ պետք է ունենան: Հասարակությունն իր առանձին խմբերով դեռ պետք է վերլուծի, գիտակցի, հասկանա այն ամենը, ինչ կատարվեց մեր երկրի հետ, որպեսզի նաև ըստ դրա կառուցի իր հետագա քայլերն ու որոշի իր անելիքները: Այդ պատճառով ներկայումս տպավորություն կա, թե հասարակությունը որոշակի անբավարարվածության և պասիվության դրսևորումներ է ունենում: Բայց ներքին խմորումներն իրականում ընթանում են: Դրանք կան և վաղ թե ուշ, անպայման իրենց դրսևորումն ունենալու են: Թե որ ուղղությամբ կընթանա, ես հիմա դժվարանում եմ ասել, բայց վստահ եմ, որ այդ դրսևորումները խոր հետք են թողնելու մեր երկրի հետագա ճակատագրի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չարխչյանը:

Մշտապես հնչում է այն կարծիքը, որ մենք երեք տասնամյակ, կարծես թե, նույն շրջապ տույ տի մեջ ենք: Անընդհ ա տ պտտվում ենք և հայտնվում նույն կետում՝ խնդիրները չեն լուծում, պետությունը լիարժեքորեն չի կայանում, հիմա էլ եղածը ձեռքից գնում է։ Հարցնում եմ՝ արդյո՞ք մեր զրուցակիցը ևս նման զգացում ունի:

«Մենք նման բան ասելու իրավունք ունենք սոսկ այն պատճառով, որ անցած երեսուն տարվա ընթացքում մեր երկրում դեռևս ոչ մի էական տեղաշարժ չի կատարվել: Որևէ բնագավառում չկա թռիչքային այնպիսի տեղաշարժ, ինչը մեզ թույլ կտար ասել՝ տեսեք, մենք այս կամ այն ոլորտում մեծ ձեռքբերումներ ենք ունեցել: Սա է մարդկանց մոտ ձևավորել անընդհատ նույն տեղում դոփելու տպավորությունը:Իրականում, իհարկե, այս ընթացքում մեծ փոփոխություններ եղել են, բայց դրանցից որևէ մեկն առայժմ չի անդրադարձել հասարակության կենսամակարդակի, գիտակցության վրա: Սա է պատճառը, որ մեր ներսում նման կարծիք ենք ձևավորել: Երեսուն տարվա ընթացքում շատ ու շատ խոր դրվագներ կան, որոնք դրոշմվել են մեր երկրի ճակատագրի մեջ, ու այդ հետքերն անպայման իրենց ազդեցությունը թողել են հետագա զարգացումների վրա: Նույնպիսի մի փուլ մենք նաև այսօր, այս պահին ենք ապրում: Մի փուլ ենք թևակոխել, որը մեր երկրի համար անպայման շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու: Այս իմաստով մարդիկ, հասարակությունը, ժողովուրդը շատ մեծ անելիք ունի՝ իր վերաբերմունքն արտահայտելու իմաստով: Եթե մենք շարունակենք պասիվ դիտորդի դերում լինել, նստենք և սպասենք, թե ինչ կլինի մեզ հետ, ապա մեզ հետ ոչինչ չի լինի կամ կլինեն շատ վատ բաներ: Մենք ինքներս պետք է որոշենք մեր ճակատագիրը, մեր երկրի հետագա ուղին:

Եթե մենք այդ որոշումը չկայացնենք, այն մեր փոխարեն կկայացնեն ուրիշները, իսկ նրանք այդ որոշումը կկայացնեն իրենց ցանկություններին և նպատակներին համապատասխան։ Բայց չէ որ նրանց նպատակները կարող են չհամապատասխանել մեր նպատակների հետ: Ներկա պահին խնդիրը լուծում է ուզում, և այդ լուծումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը: Հուսամ՝ մեր ժողովուրդը գիտակցության այդ բարձր մակարդակը կունենա և կգնա այդ քայլին»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց արդյո՞ք ժողովուրդը նաև հոգեբանորեն պատրաստ է այս պահին նման որոշում կայացնելու: Հաճախ է խոսվում այն մասին, որ Արցախյան երկու պատերազմներից հետո իրավիճակը կտրուկ տարբերվում է: 90-ականներին մեր պետությունը հաղթել էր պատերազմում, իսկ 2020-ին՝ պարտություն կրեց: Իսկ սա չի կարող իր ազդեցությունը չունենալ մարդկանց հոգեբանության վրա: Արդյո՞ք մարդիկ կկարողանան հոգեբանորեն հաղթահարել այս ճգնաժամը և այնքան ուժ կգտնեն իրենց մեջ պետության համար կարևոր այս փուլում ճիշտ որոշում կայացնելու համար:

«Կարծում եմ՝ կգտնեն այդպիսի ուժ: Այո, մենք շատ ծանր պարտություն կրեցինք, բայց և՛ հաղթանակները, և՛ պարտությունները բնորոշ են բոլոր ժողովուրդներին: Այդ իմաստով մենք բացառիկ չենք: Բայց մյուս ժողովուրդները կարողանում են իրենց մեջ ուժ գտնել և կրկին ոտքի կանգնել, ձգտել նոր հաղթանակների: Նույնն էլ պետք է մենք անենք: Այլապես մեր ներսում պարտության թողած հետքերն ուղղակի կարող են կործանել: Եթե մենք տրվենք պարտվածի հոգեբանությանը, խրվենք ճահճի մեջ, մեզ համար շատ դժվար կլինի այնտեղից դուրս բերել: Այո, մենք շատ ծանր հարված ենք ստացել, մեծ կորուստներ ունեցել, բայց հիմա մեր ամբողջ գիտակցությունը պետք է կենտրոնանա հետևյալի վրա՝ ինչ անենք, որպեսզի վերադարձնենք այդ կորուստները, ինչ անենք, որ կրկին դառնանք հաղթող երկիր, հաղթող ազգ: Եթե այդ հոգեբանությամբ չառաջնորդվենք, հետևանքները կարող են շատ ճակատագրական և ողբերգական լինել»,-եզրափակում է Հովիկ Չարխչյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact