Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է

SOCIETY

Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետև շրջափակման մեջ ընկած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։

Ծնողներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչից հետո են եկել այդ եզրահանգմանը, որ ԴՆԹ-ի պատասխանները կեղծել են։ Նախ հիշեցրեց, որ մոտ 1 ամիս առաջ նույն զորամասի զինծառայողները գնացել էին Կովսական (Զանգելան), 14 տոպրակ մարմին էին դուրս բերել և հանձնել դիահերձարան։ Եվ ահա բոլորովին վերջերս ծնողները Հերացու դիահերձարանից զանգ են ստանում, որ տղաներից մեկի ԴՆԹ-ն համընկել է, իրենց հայտնել են նաև զոհվածի մոր անուն-ազգանունը, ինչպես նաև՝ հեռախոսահամարը։

«Հերացու բժիշկներից մեկը զանգում է մեր տղերքից մեկին, հարցնում է՝ այսինչյան այսինչը ձեր ծնողներից ո՞վ է, հասկանում ենք, որ մեր ցուցակում այդպիսի մարդ չկա, ասում ենք՝ մեզ հեռախոսահամար փոխանցեք։ Կապ ենք հաստատում այդ համարով, մի կին լացակումած պատասխանում է՝ ի՞նչ եք ուզում ինձնից, ես հոկտեմբերի 23-ին իմ երեխուն հուղարկավորել եմ, դագաղը եղել է բաց, ոչ մի մասունք պակաս չի եղել։ Ուշագրավ է նաև այն, որ այդ կնոջ որդին բոլորովին այլ տարածքում է զոհվել, ոչ թե՝ Կովսականում (Զանգելան)»,- պատմեց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Նա հիշեցրեց, որ դեռ հունվարի կեսերին էին ԴՆԹ հանձնել, սակայն ոչ մի արձագանք չկար, իսկ արդեն փետրվարի 11-ին, երբ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին, անմիջապես զանգ են ստանում, տեղեկացնում են, որ ԴՆԹ-ի համընկնում կա։

«Դեռ Էջմիածին չէինք հասել, զանգ եկավ, որ ԴՆԹ-ի պատասխան կա, այսինքն՝ փորձեցին մասամբ մեր բերանը փակել։ Զանգեցի քննիչին, ասացի՝ այդ ոսկորը պինդ կպահես, հանկարծ չկորի, ես դա պետք է տանեմ Մոսկվա, ամեն տեղ պետք է տանեմ՝ համոզվելու համար։ Այդ օրվանից հետո էլ ոչ մի զանգ չկա, բայց մոտ 4 օր առաջ էլի զանգում է դատաբժիշկը, ասում է՝ նույնականացում ունեք, զանգում ենք հարազատին, չեն պատասխանում, հեռախոսահամարը վերցնում ենք, մենք էլ ենք զանգում 3 օր, բայց չեն վերցնում, վերցնում են միայն այն օրը, երբ հուղարկավորություն են անում։

Այդ մարդիկ եկել են Էջմիածին, հանդիպել ենք, ասել ենք, որ դա ձեր հարազատի մարմինը չէ։ Հարցնում ենք՝ ձեր երեխեն որտե՞ղ է բոյ տվել, պատասխանում է՝ Շուշիում, նոյեմբերի 7-ին իրենց երեխու հետ խոսել են․․․ Զանգելանը՝ որտեղ, Շուշին՝ որտեղ։ Այս մարդուն 4-5 օր առաջ զանգել ասել են՝ համընկնում կա, բերում, թաղում է անում։ 2 օր առաջ ինքնահողն էր, գնացել էինք իրենց տուն, ասել ենք՝ պատշաճ ձևով արեք ինքնահողը, իմացեք՝ մի հերոսի բերել, տեղավորել եք։ Շուշիում զոհվածի մարմինն ի՞նչ իրավունք ուներ գալ հայտնվել Կովսականի (Զանգելանի) փոսի մեջ․․․ Ահավոր բան է կատարվում, կվառե՛նք Հերացին, կվառե՛նք, ճիշտ չե՛ն անում։ Մեկին զանգում են՝ մի ոտք են տալիս, մյուսին զանգում՝ մի ձեռք են տալիս, չեմ հասկանում՝ մեր երեխեքը մի ոտքով ու մի ձեռքով են․․․»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Նա նաև հորդորեց, որպեսզի առողջապահության նորանշանակ նախարարը շատ լուրջ մոտեցում ցուցաբերի այս խնդրին, այլապես իրենց քայլերը կլինեն ավելի կոշտ։

Առողջապահության նախարարությունից խնդրի վերաբերյալ հստակ տեսակետ չհայտնեցին՝ նշելով, որ նյութում հստակ տվյալներ նշված չեն:

«Այսքան սուղ տեղեկատվության հիման վրա տեսակետ դժվար է հայտնել: Եթե կոնկրետություն լիներ, դեպքը կուսումնասիրվեր, ու մենք էլ կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference