Վարչապետի աշխատակազմը ԳՇ պետին ազատելու հարցով ՀՀ նախագահից առարկություն չի ստացել․ խոսնակ
POLITICSՀՀ վարչապետի աշխատակազմը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առարկություններ Հանրապետության նախագահի աշխատակազմից չի ստացել։ «Սիվիլնեթ»-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ նախագահը առարկություն է հայտնել՝ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի միջնորդության հարցում։
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ» և տեղեկացրել, որ ազատել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



