Նախագահը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



