Հելսինկիի աճուրդում Այվազովսկու կտավը 70 հազար եվրոյով գնել է ռուսաստանցի կոլեկցիոները
LIFE1in.am-ը գրում է.
Ռուս կոլեկցիոները Հելսինկիի աճուրդում 70 հազար եվրոյով ձեռք է բերել Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսաբացին» կտավը՝ տեղեկացնում է Yie-ն:
Կտավի մեկնարկային գինը եղել է 50 հազար եվրո:
Նշվում է, որ ֆինն կոլեկցիոների ժառանգները «Հագելշտամ» աճուրդի սրահին վաճառքի են առաջարկել շատ տարիներ առաջ ձեռք բերված մի անհայտ կտավ: Պարզվել է, որ դա Այվազովսկու աշխատանքն է: Նկարիչն այն նկարել է նույն տարում, ինչ «Սև ծով» կտավը, որը պահպանվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



