Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանի հերթական ապտակը

ANALYSIS

Հայաստանյան քաղաքական «վերնախավն» այսօր հերթական տոնական միջոցառումների մեջ էր՝ «Հայաստան» կինոթատրոնի բացում, երեխաների պաշտպանության միջազգային օր, կենդանաբանական այգի, մի խոսքով, ավանդական դարձած արտահայտությամբ՝ «մե քեֆ, մե ուրախություն»: Սակայն օրվա «կադրը» դարձավ Սերժ Սարգսյանի կողքին «ճառագող», երբեմնի այլընտարանքային ընդդիմադիր, Գագիկ Ծառուկյանի սպիտակաթույր սիլուետը:

Ինչ խոսք, ԲՀԿ-ի և նրա նախկին առաջնորդի ստեղծման ու կարճատև պատմությանը ծանոթ ՀՀ քաղաքացներից շատերը երբեք էլ հույս չէին կապել սույն անհատի ու կուսակցության հետ, սակայն պետք է նաև խոստովանել, որ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածը մի պահ անկեղծորեն հավատաց, որ «չարիքի» իշխանության վերջը կտրվի: Թե ինչ կատարվեց հետո, բոլորին է պարզ:

Սակայն սույն դիտարկման շրջանակներում, խուսափելով քաղաքական դիակներին չափից ավելի մեծ ուշադրություն հատկացնելուց, փորձենք հասկանալ Սերժ Սարգսյանի քայլը:

Նախ հասկանալի է, որ Ծառուկյանը Սարգսյանի կողքին էր հայտնվել բնականաբար հենց վերջինիս պնդմամբ կամ ցանկությամբ: Հենց այստեղ է, որ երևում է սարգսյանական «քաղաքական գծի» իրական էությունը: Սարգսյանի կողքին Ծառուկյանի ինքնագոհ կեցվածքը հայաստանյան հասարակությանը հասցված հերթական ապտակն էր Սերժ Սարգսյանի կամ նրա վարչակարգի կողմից:

Ներկայումս հասկանալի է, որ փետրվարյան «ներկայացումներից» հետո «բամփեցին» ոչ թե Ծառուկյանին, այլ հայաստանյան քաղաքական դաշտին ու հասարակությանը: Մեծ հաշվով ԲՀԿ-ն և Ծառուկյանը հենց նման վերջաբանի համար էլ կայացվել էին, որպես քաղաքական իրողություններ և ուզենք, թե չուզենք, գործընթացներն իրենց տրամաբանական ընթացքի մեջ էին:

Սակայն այսօրվա կադրերը արդեն ոչ թե քաղաքական, այլ ամենասովորական ու պրիմիտիվ ուժի ցուցադրության տրամաբանության մեջ էին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն արդեն յուրովի շարունակում է «մեր դեմ խաղ չկա»-յի գիծը՝ իհարկե սեփական խմբագրումներով, այն է՝ իր հավերժական նվիրյալներին նա երբեք հեռու չի վանում իրենից, անգամ հրապարակային անարգանքի սյունին գամելուց հետո: Սակայն վերոհիշյալ անցուդարձերում սարգսյանական վարչակարգը ունի մի կարևոր բացթողում:

Յուրաքանչյուր անգամ իր քաղաքական ընդդիմադիրներին ու փսևդո ընդդիմադիրներին «փչացնելու կամ գնելու» միջոցով սեփական ուժը ցուցադրելիս, Սարգսյանը միաժամանակ, անկախ իր կամքից, հանրային գիտակցության մեջ ամրապնդում է այն տեսակետը, որ առկա պայմաններում երբևիցե իշխանության մաս կամ կոալիցիա կազմած, սարգսյանական քաղաքական ու տնտեսական «վերնախավի» հետ սերտաճած ուժը կամ անհատը պարզապես անկարող է դուրս գալ «հեգեմոնի» դեմ, եթե իհարկե չկա համապատասխան «դաբրո», իսկ վերջինս էլ հասկանալի է, թե ինչ քաղաքական դիվիդենտների համար է տրվում:

Եզրափակելով՝ կցանկանայինք նշել, որ փետրվարյան իրադարձությունների դրական արդյունքներից մեկը նոր ՕԵԿ-ների կամ ԲՀԿ-ների ստեղծման բացառումն էր, և առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, վարչակարգը ստիպված է լինելու հորինել հանրային մանիպուլյացիաների նոր մեխանիզմներ, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ ցանկացած, ընդ որում կասկածելի լեգիտիմությամբ վարչակարգ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով իր ձեռքում պահելու գործընթացում սպառում է ինքն իրեն: Այս տեսանկյունից սարգսյանական վարչակարգը բացառություն լինել չի կարող:

Աղասի Մարգարյան

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign